ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 1-ին, բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, ինչի արդյունքում նա կրկին կկալանավորվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գալստյանը վերջին անգամ կալանավորվել է հունվարի 31-ին: Քրեական վարույթի բովանդակությունը գաղտնի է պահվում թե՛ իրապահների, եւ թե՛ Գալստյանի փաստաբանների կողմից:
Նշենք, որ Դավիթ Գալստյանն անցնում է նաեւ անպիտան հրթիռներ ձեռք բերելու գործով: Նա այդ գործով տեւական ժամանակ կալանավորված էր, եւ ազատ էր արձակվել գրավի դիմաց: