Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, իսկ երկու դատավորի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել

27/02/2023
- Իրավունք
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ փետրվարի 27-ին որոշեց բավարարել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ արդարադատության նախարարի միջնորդությունը և դադարեցրեց Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ԲԴԽ-ն պարզաբանում է, որ դատավորն արդեն իսկ ունեցել է կարգապահաան տույժ՝ խիստ նկատողություն, որը մարված չէ։

ԲԴԽ-ն պարզաբանում է նաև, որ այս հայցի վերաբերյալ դատավոր Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել և կասկածի տակ է դրել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները։

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Արդարադատության նախարարությունը 3 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշման մասին այսօր հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Բարձրագույն դատական խորհրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարել է նկատողություն:

Կարգապահական վարույթ հարուցվել է այն հիմքերով, որ Արթուր Ստեփանյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ նա աշխատանքային վեճով գործի քննությունն իրականացրել է դատավարական ժամկետների խախտմամբ, այն՝ է 11 ամսում, իսկ գործով կայացված դատական ակտը հրապարակել և կողմերին է տրամադրել սահմանված ժամկետից 1 տարի անց:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը ևս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Դատավորին տրվել է նախազգուշացում։

Դատավորը,  կիրառված համաձայնեցման վարույթի շրջանակներում մեղադրյալին նշանակել է պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև մյուս քրեական գործով մեղադրյալներին մեղավոր ճանաչելով՝ որպես պատիժ նշանակել է ազատազրկումը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:

Դատավորի կողմից թույլ տրված խախտումները դրսևորվել են նրանում, որ դատարանն իրավազոր չէր նշանակել ազատազրկումը՝ որպես պատիժ, քանի որ գործերով մեղադրյալներն առաջին անգամ էին ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել, և նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր առկա չեն եղել, հետևաբար՝ գործել է օրենսդրության հետադարձ ուժ ունենալու կանոնը:

Երրորդ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, Զարուհի Նախշքարյանն է, որի լիազորությունները կասեցվել են։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:

Դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, այն է՝ Զարուհի Նախշքարյանը, դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման հրապարակմանը նախորդող օրը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 26.12.2022 թվականին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները:

Մասնավորապես, ի թիվս այլ գնահատականների, դատավորը Բարձրագույն դատական խորհրդի որոշումը գնահատել է որպես անակնկալ որոշում և խնդրահարույց համաչափության տեսանկյունից, կայացված որոշումը որպես հիմք ընդունելով՝ պետության կողմից դատարանների ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը դատավորը գնահատել է որպես միտում՝ դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի առաջ պատասխանատվության կանգնեցնելու նպատակով: Բացի այդ, դատավորն առանձնացրել է Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ որպես կարգապահական տույժի տեսակ նշանակելուն կողմ քվեարկած Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մնացյալից՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը՝ «Facebook» սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ՝ նշելով, որ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ արտգործնախարարն անձամբ մեկնեց Թուրքիա՝ ցավակցելու թուրքերին, բայց այսօր չգնաց Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու Սումգայիթի զոհերի հիշատակին. ամեն ինչ ավելի քան պարզ է. ադրբեջանագետ

Հաջորդ գրառումը

Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից. ադրբեջանցի վկա

Համանման Հոդվածներ

Իրավունք

Գյումրու ճարտարապետը նույնպես կալանավորվեց

21/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Իրավունք

Փաստաբանները Կոչուբաևի գործով դիմել են դեսպաններին

20/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
Հաջորդ գրառումը

Այդտեղ երեխաներին կոտորեցին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից. ադրբեջանցի վկա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական