Փաստաբան Արսեն Բաբայանը հանրության ուշադրությունը հրավիրում է մի ցավալի իրողության վրա։
Երկրորդ օրն է լրանում, որ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան դատախազին միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի թույլ տա 18–ամյա արցախցի Մարատ Հակոբյանը տեսակցություն ունենա մոր հետ։
Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա։ Օրենքով իհարկե դատախազն ունի մինչև 7 օր ժամանակ, սակայն համոզված եմ, որ սա այն սովորական դեպքերից չէ, որ սպասեն 7 օրը լրանա և որոշում ընդունեն։
«Մարատի մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։ Տեսակցությունը թույլատրելու իրավասություն ունի հսկող դատախազը, որին էլ երկու օր առաջ ուղարկել եմ համապատասխան միջնորդություն»,- հայտնում է փաստաբանը։