Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը եւ Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք. հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սուքոյանը կալանավորվել էր՝ իշխանական քարոզիչ լրագրող Դավիթ Լևոնյանի հետ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի գործով։
«Սիվիկ» լրտավական կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը Բագրատ Սրբազանին մեղադրել էր ԿԳԲ-ի գործակալ լինելու և գումար վերցնելու մեջ, ինչը 2 օր առաջ ԱԱԾ-ն հերքեց պաշտոնական հաղորդագրությամբ։