Ադրբեջանում շարունակվում է 2023 թվաանի ամռանը Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Տրագիկոմեդիան շարունակվում է։ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի համարում, իսկ նրա ադրբեջանցի փաստաբանը իբր թե 15 տարվա ազատազրկման դատապարտված «իր պաշտպանյալի» գործը բողոքարկել է։ Այսօր դատական նիստ է տեղի ունեցել։
Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակված Խաչատրյանի փաստաբանը «դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին»։
Հաջորդ «դատավարությունը» նշանակված է հունվարի 15-ին։