Սա քաղաքական պատվեր է իշխանության կողմից: Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար:
«Փառք եմ տալու Աստծուն, որ իմ կենսագրությունը հարստացավ այս վերջին 80 օրերի փորձությամբ. սա իմ կենսագրության համար հարստություն է։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա, մասնավորապես, ն\եց, «Անշուշտ, նպատակը ինձ վարկաբեկելն էր` ցույց տալու հասարակության լայն զանգվածներին, որ այն հոգևորականը, ում այսքան տարի հարգել եք, սովորական հանցագործ է։ Նպատակը սա էր։ Եվ թող հարգարժան դատավորն ինքը որոշի՝ այդ նպատակին ծառայե?ց, թե՝ հակառակը։ Ես կարծում եմ, որ հակառակ էֆեկտն ունեցավ։ Նույնիսկ այսօր, ով ինձ չի ճանաչում, արդեն ճանաչում են»:
Սրբազանի խոսքով՝ իրեն ճանաչում են նույնիսկ Նոր Զելանդիայում․ «Չկա այնպիսի հայկական գաղթօջախ, որտեղ եղած չլինեմ։ Այսօր ոչ միայն Հայաստանի, Գյումրիի հասարակությունն է հետևում այս կատագերգությանը, այլև ամբողջ աշխարհի հայությունը։ Իսկ ինձ հայությունից բացի ուրիշ բան չի էլ հետաքրքրում»:
Նա հավելեց, որ իր ամբողջ կյանքը ապրել և ապրում է՝ հայ ժողովրդի, հայկական պետականության, որն «այսօր զավթած է», և մեր եկեղեցու համար. «Շարունակելու եմ ծառայել այս երկրին և այս դրոշին, որը ոմանք արատավորում են»:
Շիրակի թեմի առաջնորդը նաև հայտարարեց, որ և՛ մեղադրական կողմը, և՛ «պատվիրատուն» համոզված են, որ ինքն անմեղ է, բայց «երևի կարծում են, որ սրանով ինչ–որ բանի կարող են հասնել»։
«Ես համոզված եմ, որ բոլորը գիտեն ես անմեղ եմ՝ ներառյալ մեղադրող կողմը, ներառյալ հարգարժան դատարանը, ներառյալ նրանք, ովքեր պատվիրատուն են: Ես ոչ մի դավադիր խոսք որևէ տեղ չեմ ասել, դա վկայում է նաև օրագիրս. քթները մտցրին նաև օրագրի մեջ, այսինքն՝ իմ մտքի մեջ, որտեղ իրավունք չունեին մտնելու, բայց այնտեղ էլ բան չգտան»,-նշեց Միքայել Սրբազնաը:
Նշենք, որ այսօրվա նիստում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը նախքան պաշտպանական ճառով հանդես գալը կրկին բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Միջնորդությունը,սակայն, մերժվեց:
Infoport.am