Հինգ օր առաջ տղաս մտավ սենյակ ու զարմացած վրդովմունքով հարցրեց՝ «թուրքերը իրո՞ք հաղթել են քեզ»: Երբ հաստատեցի, նա խնդրեց բացատրելո՞նց ա դա հնարավոր: Լեզուս քարկապ ընկավ, ինձ իմբիցիլ զգացի: Ասեցի՝ ինձ դավաճանել են... Ասեց՝ դավաճանելը ի՞նչ ա նշանակում... Ասեցի՝ երբ դու կռվում ես, իսկ ընկերդ մեջքից խփում ա: Նա շարունակում էր շփոթված հայացքով նայել վրաս: Զգացի, որ ձենս սկսում ա դողալ ու անմիջապես ուղարկեցի մուլծիկ նայելու, տենց էլ չկարողանալով բացատրել
ի՞նչ է նշանակում «դավաճանություն» ու ո՞նց էր հնարավոր իր հորը հաղթել:
Հետո որոշեցի, որ ամեն տարի նոյեմբերի 9-ին ես իմ երեխեքին «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմն եմ ցույց տալու…, որ պատրաստ լինեն:
Ըստ հոգեբուժների, օլիգոֆրենները լինում են երեք տեսակի՝ իդիոտներ, իմբիցիլներ ու դեբիլներ: Իդիոտներին կարելի տարբերակել նրանց խոսալու ոճով: Այս դժբախտ արարածները դժվարանում են մի քանի նախադասություն իրար կապել, հաճախ կրկնում են իրենց ասածը, խոսելուց ակնհայտ է, որ մտովի չարչարվում են` ոչ թե պատշաճ բառ գտնելիս, այլ միտք կառուցելիս: Այս հիվանդությունը չի բուժվում, առավել ևս չի վերադաստիարակվում, մոտավորապես այնպես, ինչպես հնարավոր չէ աճեցնել անդամալույծ ձեռքը:
Օլիգոֆրենիայի մի փոքր ավելի թեթև տեսակ է իմբիցիլը: Նրանց, ի տարբերություն իդիոտների, հնարավոր է որոշ բաներ սովորեցնել, վարժեցնել, նույնիսկ որոշակի առումով դաստիարակել: Բայց դաստիարակչական պոտենցիալը խիստ սահմանափակ է, իսկ գործընթացը` շատ դժվար:
Երրորդ «ամենաթեթև» խումբը դեբիլներն են: Դեբիլները հինգ տեսակի են լինում՝ հեշտ գրգռվող դեբիլները, չարացած-համառ դեբիլները, հուսահատ դեբիլները, ագրեսիվ դեբիլներն ու այսպես կոչված սալոնային դեբիլներ: Սրանք վիրավորանք լինելուց զատ նաև շատ հստակ սահմանում ունեցող ախտորոշումներ են: Դեբիլը, ի տարբերություն, օրինակ՝ հիմարի, իրոք ախտորոշվող հիվանդություն է: Սակայն, ի տարբերություն իդիոտների ու իմբիցիլների, դեբիլների որոշ խմբեր կարող են բավական բարձր սոցիալական դիրք զբաղեցնել որոշակի վարժեցման դեպքում: Կան նաև առանձին դեպքեր, երբ դեբիլության հետևանքով ուղեղում զարգանում են «հանճարեղ կղզյակներ», ասել է թե, կատարյալ երաժշտական լսողություն, կամ օրինակ բարդ հանրահաշվի ունակություններ:
Դեբիլության դեպքում մարդը հիմնականում ֆիզիկապես չի տարբերվում ուրիշներից, բայց դժվարանում է իրադարձությունների խորքային պատկերն ընկալել` սահմանափակվելով մակերեսային դատողություններով: Դեբիլների առանձնահատկությունը նրանում է, որ նրանք շատ հեշտ են ընկնում այլոց ազդեցության տակ, քանի որ շատ են տպավորվում:
Կարիբկովի հոգեբանության դասագրքի երկրորդ հրատարակման 396-97 էջերում մանրամասնվում է, թե ինչպես են դեբիլները շատ հաճախ կրկնօրինակում այլոց մտքերն ու հետագայում ագրեսիվորեն դրանք պաշտպանում` չկարողանալով հանդես գալ սեփական դատողությամբ: Նույն հատվածում նկարագրվում է, թե ինչպես են դեբիլները հակված հիշել որոշակի արտահայտություններ ու դրանք համատարած օգտագործել անկախ իրավիճակին համահունչ լինելուց:
Ցիգանկովի հոգեբանության բժշկական ձեռնարկում մանրամասն նկարագրված են, այսպես կոչված, «սալոնային դեբիլները»: Այս առավել մարտնչող տեսակը հակված է շրջապատող մարդկանց ցուցումներ ու դասեր տալ, ընդ որում այն թեմաներից, որոնց նրանք չեն տիրապետում: Դեբիլները դժվարանում են զսպել իրենց բնազդները և առհասարակ չեն կարողանում զսպվածություն դրսևորել: Նրանց մոտ առավել ընդգծված է սեռական սևեռվածությունը և գռեհիկ վարքագիծը: Շարժումների մեջ նրանք նույնպես անզուսպ են, մանավանդ ժեստիկուլյացիայում:
Արտաքուստ դեբիլները հաճախ կարճահասակ են, ունեն կոպիտ դիմագծեր, մեծ լեզու, մեծ գլուխ, հաստ ու կոշտ մաշկ և «անճոռնի» կազմվածք: Դեբիլների յուրաքանչյուր տեսակ կարող է ունենալ խորության չորս աստիճան: Չորրորդ՝ F70.9 աստիճանում վարքագծային շեղումները առհասարակ չեն հայտնաբերվում, բայց մարդը միևնույն է դեբիլ է: Անվտանգության կանոններին հետևող երկրներում դեբիլներին չի թույլատրվում վարել մեքենա, ծառայել բանակում, դառնալ պետ աշխատող և բազմաթիվ այլ գործառույթներ:
Մարդու մեջ դեբիլության պատճառ կարող է հանդիսանալ վահանաձև գեղձի հետ խնդիրները: Դա կոչվում է կրետինիզմ: Ֆրանսերեն «կղետիեն» նշանակում է քրիստոնյա: Աստիճանաբար «կղետեն» բառը սկսեց նշանակել «մտավոր հետամնաց», քանի որ համարվում էր, որ նրանք աստծո խնամքի տակ գտնվող դժբախտ արարածներ են: Կանանց մոտ վահանաձև գեղձի հետ խնդիրները շատ ավելի հաճախ են հանդիպում, իսկ կլիմաքսից հետո հաճախակիությունը աճում է ևս 20%-ով: Հայաստանը, վահանաձև գեղձի խնդիրների առումով էնդեմիկ է, այսինքն բավականին մտահոգիչ վիճակագրություն ունի, ինչը բնական է բարձր լեռնային գոտիներում, որտեղ յոդի պակաս կա: Իմիջիայլոց վահանաձև գեղձի հետ ամենաբարվոք վիճակը Արցախի բնակչության մոտ էր` ելնելով բնակլիմայական շատ ավելի բարենպաստ պայմաններից:
Հիմա ձեզ մի հարց տվեք: Եթե հանկարծ Հայաստանի բնակիչները համատարած թեստավորվեն ու պարզվի, որ երկրում մոտ 300,000 կլինիկական դեբիլ կա, որոնց համարյա կեսը տարիքով կանայք են… չբուժվող, չշտկվող ու ազդեցության տակ ՇԱՏ հեշտ ընկնող, մարտնչող դեբիլ: Եթե հանկարծ պարզվի, որ նրանց մեծ մասը ավտո քշելու իրավունք չունի, ուր մնաց բանակում ծառայելու կամ պաշտոն զբաղեցնելու… Ի՞նչ եք անելու:
Ու եթե հանկարծ գրածս ձեզ չափազանցություն թվա, բռնեք, մի հատ ցանկացած ռուսական էն ամենախուլ գյուղի շարքային քաղաքացու հարցազրույց դիտեք ու համեմատեք Երևանի փողոցներում արված ցանկացած vox populi հարցազրույցների հետ: Թեման էական չէ, զուտ սեմանտիկայի մակարդակը համեմատեք, մտքեր արտահայտելու ունակությունը:
Հ.Գ. դեբիլների մոտ սրված են բոլոր բնազդները, սեռականից զատ նաև ինքնապահպանումը: Ռեալ ֆիզիկական վտանգ զգալուց շան պես վախում են ու ինքնատիրապետումը կորցնում:
Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ, «ԱԴԵԿՎԱԴ» միաբանության հիմնադիր անդամ