խաղաղապահները վերահսկում են ադրբեջանական կողմին Քարվաճառի փոխանցման գործընթացը, որը սկսվել է այսօր 00:00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերի 25-ին 00:00-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ սկսվել է ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի Քելբաջարի (Քարվաճառի) շրջանի փոխանցումը»,- ասել է նա։
News.am