Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատերազմի աչքերը». ցուցահանդես

03/04/2021
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում ապրիլի 8-ին, ժամը 19:00-ին կկայանա արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում լուսանկարչի կողմից արված լուսանկարները:

Ցավ, կորուստ, խորտակված երազանքներ, բայցեւ ապրելու վճռականություն, հավատ ապագայի հանդեպ. այս ամենը միահյուսված են Դավիթի լուսանկարներում, որոնց միջոցով մենք շատ բան ունենք աշխարհին ասելու…

Ինձ հետ զրույցում Ղահրամանյանն ասում է, որ լուսանկարներում մարդկային կյանքեր են, ավերակներ, զինվորներն են մարտական գործողությունների ժամանակ, փրկարար ծառայության աշխատակիցները:

«Մեծ մասամբՙ ցուցահանդեսն ամեն ինչի մասին է. ե՛ւ ուրախություն կա, ե՛ւ տխրություն, ե՛ւ պայքար, կա նաեւ հաղթանակի մեծ հույս: Նկարում էի այն հույսով, որ հաղթելու ենք: Մինչեւ վերջին վարկյանը այդպես էի մտածում: Նոյեմբերի 9-ին էլ Շուշիի մատույցներում արված լուսանկարներ ունեմ»,- նշում է Դավիթն ու հավելում, որ ցուցահանդես են կազմակերպել կատարվածի մասին պատմելու համար:

Ըստ Ղահրամանյանի, հայ զինվորները չեն պարտվել, նրանք պատվով կատարել են իրենց խնդիրը եւ կկատարեին մինչեւ վերջ, եթե ամեն բան այդպես չվերջանար:

Իմ այն հարցին, թե արդյոք վախ, տագնապ չի՞ զգացել ռազմաճակատ մեկնելիս, պատասխանեց. «Ես վախի զգացում ունեցել եմ, բայց հստակ գիտակցում էի, որ եթե եկել, հասել ես այդտեղ, չպետք է վախենաս: Սա էլ իմ պայքարն է եղել մարտի դաշտումՙ թշնամու դիմաց: Պետք է խոստովանեմ նաեւ, որ զինվորները թույլ չէին տալիս շատ վախենալ, քանի որ կրակի կարկտի տակ իրենց գործն էին անում, եւ ես նրանց կողքին փոքր մարդ էի ինձ զգում, ինձ թույլ չէի տալիս արտահայտել վախս. այդպես կարող էի խանգարել, կոտրել նրանց»,- պատմում է լուսանկարիչը:

Լուսանկարիչը հնարավորություն չի ունեցել լինել Արցախի բոլոր ճակատներում, քանի որ եղել են նաեւ արգելված գոտիներ, բայց այնտեղ, որտեղ եղել է, մարտական գործողությունների ականատես է դարձել եւ տեսախցիկով որսացել է պահերը, նկատել, որ զինվորները ժպիտով ու հաղթանակի հույսով են մարտնչում:

Դավիթը վստահ էՙ ինչքան էլ մեզ պատմեն պատերազմի մասին, լուսանկարները կարող են ավելին ասել: «Հիմա մի փուլ է սկսվել, որ ինչպես 1990-ականներին, այնպես էլ մեր օրերում հայերի դեմ պատերազմ է հայտարարված, եւ Արցախյան 44-օրյա պատերազմն ընդամենը սկիզբն էր: Լուսանկարներում ընդգծվում է, թե ինչպես էին քաղաքացիները, զինվորները պայքարում, ապրում»,- շեշտում է Ղահրամանյանը:

Նա տեղեկացնում է, որ աշխատանքների ցուցահանդես է կազմակերպելու նաեւ Ստեփանակերտում, հետագայումՙ արտերկրում:

Ցուցահանդեսը Հայ համազգային, կրթամշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ է արվում, իսկ ցուցասրահը իրենց անվճար տրամադրել է Թերլեմեզյանի տնօրենությունը որպես աջակցություն:

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանական հանդեսը Հայաստանի մասին

Հաջորդ գրառումը

Մենք ոտքի ենք կանգնելու.Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վերջին 24 ժամվա փոխանցումները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Հաջորդ գրառումը

Մենք ոտքի ենք կանգնելու.Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վերջին 24 ժամվա փոխանցումները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական