Իսրայելում չկա անհրաժեշտություն մարդկանց համոզել ծառայել բանակում։ Ավանդորեն բանակում ծառությունից խուսափող և իրենց ունակությունները հիմնականում առևտրական գործունեության մեջ դրսևորող հրեաները կարողացել են ստեղծել այն եզակի «Ազգ-բանակ»-ը, որի մասին Հայաստանում միայն կարող են երազել։
Մի կողմ թողնենք բանակի դոկտրինան, պլանավորումը, գիտատեխնիկական բազան, այլ հասկանանք այդ բանակի զուտ «մարդկային» կողմը, որի պատճառով իսրայելցիները ոչ միայն պատրաստակամությամբ են ծառայում, այլև շնորհակալ են լինում բանակին իրենց ծառայության տարիների համար։ Բանակում ծառայած իսրայելցի տղաներն ու աղջիկները մինչև կյանքի վերջ կապված են լինում բանակին։ Ինչպես է դա հաջողվում անել Իսրայելում ու ինչու դա չի ստացվում Հայաստանում։
Պենտագոնի մի ուսումնասիրության մեջ հետևյալ տողերն են գրված իսրայելական ու ամերիկյան բանակների տարբերության մասին․ «Մենք զինվորներին թեժ վայրեր ուղարկելուց ասում ենք․ «թեկուզ զոհվեք, բայց առաջադրանքը կատարեք», Իսրայելում ռազմական առաջադրանքի ուղարկելուց ասում են․ «արեք ինչ ուզում եք, սակայն ողջ վերադարձեք»»։
Իսրայելական բանակում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում։ Իսրայելական բանակի զինվորի ուղեցույցում գրված է․ «Եթե դու գերի ես ընկնում, ապա մի պահիր ռազմական գաղտնիքը, պատմիր այն ամենը, ինչ գիտես։ Գլխավորն այն է, որ դիմանաս այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք գալ և քեզ ազատել»։
Իսրայելական բանակում չկան «լավ» և «վատ» տղաներ ու աղջիկներ, բոլորը հավասար են ու միմյանց գնահատում են այնպիսին, ինչպիսին որ կան։ Նրանց միավորում է մեկ գաղափար․ նրանք կատարում են իրենց պարտքը։
Բանակում կոռուպցիայի որևէ փաստի հայտնաբերման դեպքում մեղավորներն իրենց ապագա կյանքում «կորած» մարդիկ են, նրանք մինչև կյանքի վերջ արհամարհված են հասարակության կողմից։ Իսկ դեպքերը (որոնք Հայաստանում համատարած են), երբ գումարով արձակուրդ ստանան կամ հրամանատարները ծառեր կտրեն վաճառքի համար, կամ որ զինվորի
ուտելիքի ու հանդերձանքի հաշվին գումարներ կարողանան աշխատել, անհավատալի ու անհասկանալի երևույթներ են։ Եթե նման տեղեկություն հայտնվի մամուլում, որը կարող է խաթարել բանակի նկատմամբ եղած վստահությունը, ապա դա մանրակրկիտ և հրապարակային կերպով ուսումնասիրվում է։ Ոչինչ չպետք է խաթարի բանակի նկատմամբ եղած վստահությունը։
Իսրայելում երբ զինվոր է մտնում քաղաքային տրանսպորտ, անգամ տարիքով մարդիկ են ոտքի ելնում նրանց տեղ տալու համար, կամ կարող են
փողոցում մոտենալ և շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։
Հայտնի դեպք է, որ երեք զոհված զինվորների դիերի համար Իսրայելը 800 պաղեստինցի դատապարտյալ է ազատ արձակել։ Ցանկացած զինվոր գիտի, որ իր հետևում պետություն է կանգնած, որն ամեն ինչ կանի իրեն ազատելու կամ իր արժանապատվությունը պահելու համար թեկուզ զոհվելուց հետո։
Իսրայելական բանակում չկա զինվորի մահվան գույժը հայտնող նամակ հասկացությունը։ Երբ զինվոր է զոհվում, այդ լուրը հարազատներին հայտնում են մի քանի զինվորականներ անձամբ`
այդ զորամասի սպայի գլխավորությամբ։ Նպատակն այն է, որ զինվորի հրամանատարը այդ լուրը հայտնելուց նայի զինվորի ծնողների աչքերին։ Ցանկացած հրամանատար պետք է զգա զինվորի մահվան համար իր անձնական պատասխանատվությունը։
Իսրայելական բանակը շատ սերտ կապի մեջ է զինծառայողների ծնողների հետ։ Օրինակ, երբ մի անգամ երկու ռազմական ուղղաթիռներն են միմյանց հետ բախվել, ողջ բանակի զինծառայողներին հրաման է տրվել զանգել իրենց հարազատներին և ասել, որ իրենք ողջ են, մինչև որ այդ լուրը հասարակությանը հայտնի է տրվել զանգել իրենց հարազատներին և ասել, որ իրենք ողջ են, մինչև որ այդ լուրը հասարակությանը հայտնի է դարձել։ Դա արվել է, որպեսզի նրանց ծնողները այդ լուրը լսելուց հետո տեղյակ լինեն իրենց երեխաների որպիսության մասին։
Ավելին` Hetq.am