Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փլուզված տներ եւ ամուր մարդիկ․ Ի՞նչ են տեսել սերբ լրագրողներըՙ Արցախում

29/10/2020
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

– Չեմ կարծում, թե Ադրբեջանը մեզ կթողնի լուսաբանել պատերազմըՙ սահմանի այն կողմից,-այսպես է սերբ լրագրող Ռատկո Ֆեմիչը պատասխանում հարցիս, թե կուզենա՞ր արդյոք սահմանի այն կողմում եւս ծանոթանալ իրավիճակին ու շեշտում է,- մենք հայկակա՛ն կողմում ծանոթացանք ճշմարտությանը:

Ռատկո Ֆեմիչն ու ֆոտոլրագրող Ֆիլիպ Կրայինչանիչը հոկտեմբերի 20-ին են վերադարձել Արցախից: Հայկական երկրորդ Հանրապետությունում նրանց թույլատրել են լինել ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշիումՙ տեսնելով ադրբեջանական կողմի հրթիռա–հրետակոծությունների հետեւանքով ավերածությունները, այլեւ լինել Մարտակերտում եւ Մարտունիում:

– Կան փլուզված բազմաթիվ տներ, ենթակառուցվածքներ, դպրոց-մանկապարտեզներ, եկեղեցիներ,-պատմում է Ռատկոնՙ խոստանալով Սերբիայում եւս փրկել ճշմարտություննՙ այս պատերազմի մասին:

Լրագրողը նշում է, որ իրենք եղել են մի դաշտավայրում, որտեղ ռազմական նշանակության որեւէ կառույց չկա, բայց կան Ադրբեջանի կողմից արձակված կասետային ռումբեր: Հենց որոնց առկայության պատճառով էլ Արցախի քաղաքների փողոցներում սերբերը մարդկանց շատ չեն հանդիպել:

– Տղամարդիկ, տղաները առաջնագծում են, իսկ կանայք, երեխաները կա՛մ Հայաստան են տեղափոխվել, կա՛մ էլ ապաստարաններում են,-ասում է Ռատկոն ու միանգամից ժպտում,- այնտեղՙ ապաստարաններում տրամադրությունը հրաշալի է, քանի որ չնայած ծանր կենցաղային ու հոգեբանական պայմաններին, նկուղներում ապրող այդ մարդիկ վստահ ենՙ հաղթելու են:

Բայց ե՞րբ: Ե՞րբ է ավարտվելու այս պատերազմը եւ ո՞վ կարող է վճռական ազդեցություն ունենալ գոնե ժամանակավոր խաղաղություն հաստատելու գործում: Ռատկոնՙ ռազմական լրագրության իր փորձով, պատասխանում է.

– Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում հիմա պատերազմի ավարտի մասին խոսելը կարող է վաղաժամ լինել: Բայց նման պատերազմները կանխում են գերտերությունները: Այս դեպքում, կարծում եմ, Ռուսաստա՛նն ունի ազդելու լծակներ էլ, հնարավորություն էլ:

Իսկ գերտերություններին ու առհասարակ ամբողջ աշխարհին սերբ լրագրողները պատմելու են ոչ թե թուլացած, այլ ամուր մարդկանց պատմություններ, որոնք այս պահին բաժանված են երկու խմբիՙ նրանք, որոնք սպասում են հաղթանակին, եւ նրանք, որոնք առաջնագծում են ստեղծում այդ հաղթանակը:

Ամեն դեպքում, ֆոտոլրագրող Ֆիլիպ Կրայինչանիչը նկարել է ոչ միայն Արցախի քաղաքների ավերածությունները, այլեւ ապաստարաններում ժամանակավոր ապրող մարդկանց, որոնք վաղը նորից են կառուցելու Արցախը: Սերբ լրագրողների այցը Հայաստան եւ Արցախ կազմակերպել եւ ապահովել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը, որը եւ սիրով համաձայյնեց թարգմանել մեր զրույցը Ռատկոյի եւ Ֆիլիպի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ

Հաջորդ գրառումը

«ԻնստագրաԴ»-ը խոցել է սոցցանցը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

«ԻնստագրաԴ»-ը խոցել է սոցցանցը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական