Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղայնական մտածելակերպը բնորոշ չէ կազմակերպված ազգին

04/11/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր համազգային գոյամարտի՝ անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում հետևելով պատերազմի առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին, քաղաքական-դիվանագիտական ոլորտներում և ներազգային կյանքում խմորվող տրամադրու­թյուն­ներին՝ համաձայն եմ եղել ոչ բոլոր տեսակետների հետ, բայց ինձ իրա­վունք չեմ վե­րապահել դասեր տալու որևէ մեկին: Մտածել եմ և այժմ էլ մտածում եմ, որ ոչ թե դասեր տալու, այլ համազգային մարտահրավերին գործնական մասնակցություն բերե­լու ժա­մա­նակն է: Իսկ եթե չես կարող, ավելի լավ է լռել: Բայց կան երևույթներ, որոնց մասին լռելը, ըստ իս, չի կարող արդարացում ունենալ: Մասնավորապես՝ yerkir.am կայ­քում ուշադրությունս գրա­վեց «Նույնիսկ 1937 թ. բանսարկուների ու մատնիչ­նե­րի մեջ նման անձի չեմ մտա­բե­րում» վերտա­ռու­թյամբ գրությունը (1-ը նոյեմբերի), որի հե­ղի­նակը՝ Ա. Իշխանյանը, ուշադրություն է հրավիրում ոմն Է. Անտինյանի ֆեյսբուքյան գրառմանը: Դրա հեղինակը, հիմք ընդունելով մի ցավոտ երևույթ՝ Արցախից ճողո­պրած որոշ դասալիքների ներկայությունը Երևա­նում, փորձ է անում համազգային ան­նա­խա­դեպ միասնության այս օրերին այդ տհաճ իրո­ղությանը հաղորդել քաղա­քա­կան երան­գա­վորում և, ըստ էության, սեպ խրել հա­յու­թյան երկու հատվածների միջև: Այդ պարոնը յուրովի թարմացնում է դեռևս 1990-ական թթ.՝ արցախյան առաջին պա­տե­րազմի շր­ջա­նում, քաղաքական որոշակի շրջա­նակ­ների կող­մից շրջանառության մեջ դրված «ղարաբաղցի-հայաստանցի» հայտ­նի հակա­դրու­թյունը, որի բացասական ներգործությու­նը աշխարահասփյուռ հայու­թյան՝ որպես մեկ ամբողջության տրամադրու­թյուն­ների վրա մինչ օրս էլ հաղթա­հար­ված չէ:

Անշուշտ, դատապարտելի է, որ այս ճակատագրական օրերին, երբ վճռվում է հայի՝ հայրենիք ունենալու, առաջին հերթին՝ Արցախի լինել-չլինելու հարցը, և ինչպես Մայր հայրենիքից, այնպես էլ աշխար­հի տարբեր կողմերից հազարավոր հայորդիներ շտա­պում են Արցախ՝ իրենց որդիական պարտքը կատարելու, ռազմահայրենասի­րու­թյան կենդանի դասեր են տալիս «հայոց փափկասուն տիկիններն ու օրիորդները», այդ նույն ընթացքում Երևանի տաքուկ անկյուններում կարող են պատսպարվել արցախցի տղամարդիկ, որոնք դրա համար չունեն հարգելի պատ­ճառ: Առավել դատապարտելի է, սակայն, երբ այդպիսի մասնակի երևույթները դրվում են խոշո­րա­ցույցի տակ և մա­տուցվում հան­րու­­թյա­նը՝ առանց հաշվի առնելու (կամ էլ, ով գիտի, գուցե լավ էլ հաշվի առնելով), որ շատերն այս օրերին կորցրել են իրենց որդի­նե­րին, ամուսիններին, մեր­ձա­վոր հարազատներին, վերջապես՝ իրենց համար թանկ մարդկանց, շատ շա­տե­րի հարազատներն էլ ենթակա են այդ վտանգին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել … Պարզ է, թե ինչպիսին կլինի, ժողովրդական լեզվով ասած, «սիրտը ելած մարդու» ար­ձագանքը տեղայնացված դասալքության երևույթին…

Պարո՛ն, որքան էլ որ մատնանշվածն իսկապես ցավալի երևույթ է, բայց­և­այն­պես, Ձեր բարձրացրած աղմուկը մեծ հաշվով վատ բան է, նույնիսկ շատ վատ բան՝ անկախ նրանից՝ գի­տակ­ցաբար եք անում, թե պահի ազդեցությամբ՝ տուրք տալով, թերևս, ոչ հեռավոր անցյալից կուտակված մաղձին: Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Գյուղ չկա, որ շուն չլինի»: Հետևաբար, Արցախում էլ կարող են մորթապաշտներ լինել, ինչպես որ Երևանում և Հայաստանի ցանկացած մարզում կամ գյուղում: Բայց եկեք չմոռանանք նաև, որ խոսքը հերոսական Արցախի մասին է, որն արդեն երեսուն տարի հայության ազգային-ազատագրական պայքարի առաջնագիծն է և՝ անտրտունջ: Պատերազմի առաջին օրերից շատ ճիշտ ձևակերպվեց, որ սա այլևս ղարաբաղյան պատերազմ չէ: Սա Հայրենական պատերազմ է, որի առաջնագիծն է Արցախը: Հետևա­բար, այս պատերազմում մեզանից յուրաքանչյուրը պարտք ունի արցախցուց ոչ պա­կաս, որովհետև արցախյան պաշտպանական բնագիծը զիջելու դեպքում մենք ստիպ­ված կլինենք պաշտպանական բնագծեր պատրաստել Արարատյան դաշտում, ինչպես եղավ 1918 թ. մայիսին:

Հիշենք մեր մեծ բանաստեղծների պատգամները՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական կամքի մեջ է» (Ե. Չարենց), «Բավ է, հայե՛ր, ցրված մնաք մատներիս պես, // Բռունցքվելն է հավեր­ժու­թյունն Հայաստանի» (Հ. Շիրազ):

Արցախի բազմաթիվ զավակներ վիթխարի ներդրում են ունեցել 19-րդ դարա­վեր­ջի և 20-ի սկզբի մեր ազգային-ազա­տա­գրա­կան պայքարում ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանում: Հիշեցնեմ նրանցից միայն երեքի անունը՝ Նիկոլ Դու­ման, Խանասորի Վարդան և Վանա Իշխան (վերջինի անունը թող չշփոթեցնի՝ նա ևս ար­ցախ­ցի էր՝ շուշեցի): Չմոռանանք, թե ինչպիսի հե­րո­սական ներդրում է ունեցել ղա­րա­­բաղ­ցի մահապարտների գումարտակը Սարդա­րա­պատի հերոսա­մար­տում: Վեր­ջա­­պես, արցախյան ծագում ուներ նաև Սարդարապատի հերոսամարտի ղեկավարը՝ Դանիել Բեկ-Փիրումյանը: Այդ նույն ընթացքում շատ արև­մտա­հայեր ու արևելահայեր խուսափել են զենք վերցնելուց: Եթե կան խոսքերիս կաս­կա­ծողներ, կարող եմ հուշել ժամանակակիցների բազմաթիվ վկայություններ: Խնդրեմ՝ Թոփալ Հակոբի օրինակը, որը, Սարդարապատի ճակատա­մար­տի օրերին դառնալով դասալիք և հասկա­նալով, թե դրա համար ինչ է սպասվում իրեն, փորձում է սեփական մաշկը փրկել՝ հանրության աչքում դավաճանի պիտակ կպցնելով, ոչ ավելի, ոչ պակաս, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ Մայիսյան հե­րո­սամարտերի կազմակերպչին և ոգե­շն­չողին (տե՛ս «Արամը», Թեհրան, 1969, էջ 508-521): Սարդարապատի հերոսամարտի նախ­­օր­յակին Արարատյան դաշտավայրում եղել են նույնիսկ ամբողջ գյուղով դասա­լքու­թյան դեպքեր, որոնք, բարեբախ­տա­բար, կանխվել են զենքի սպառնալիքի տակ (տե՛ս Մարտիրոս Աբրահամյան, Իմ հիշելի հու­շե­րը, Եր., 2016, էջ 291-292):

Իսկ այդ նույն օրերին Արա­րատ­յան աշխարհում գտնվող ղարաբաղցիները չխու­սա­­փե­ցին Մայր հայրենիքի հան­դեպ իրենց բաժին պատասխանատվությունից:

Եթե կան դասալիքներ, նրանցով պիտի զբաղվեն պետական պատկան մարմին­ները: Կա դասալքության մասին օրենք, և օրենքի առջև հավասար են բոլորը՝ անկախ իրենց բնակության վայրից: Դասալքությունը, անկախ նրա մասշտաբներից (վստահ եմ, որ այն մեծ չէ), մի՛ տեղայնացրեք, որովհետև տեղայնացման հե­տևանքները կարող են համ­ազ­գային աղետի դուռ բացել: Տեղայնականությունը անհայրենիք մտածո­ղու­թյան դրսևորում է, որը չի կարող բնորոշ լինել կազմակերպված ազգին:  Արցախի Հան­րա­պե­տու­թյունը, ինչպես և Հայաս­տա­նի Հան­րապետությունը, համայն հայության հայ­րե­նիքն է: «Արցախը Հայաստա՛ն է, և վե՛րջ»: Լեոնիդ Ազգալդյանի այս սեղմ, բայց դիպուկ բանաձևումով ասված է ամեն ինչ (իհարկե, որպես համազգային հոգևոր բանաձևում, բայց ոչ՝ քաղաքական կամ դիվա­նա­գիտական): Ով այդ տրամաբանությունից դուրս է, գուցե իր համար փնտրի նոր հայրենիք: Բայց վստահ չեմ, թե այդպիսիները, առհասարակ, կարող են հայրենիք ունենալ: Նրանք կարող են ունենալ միայն ժա­մա­նա­կավոր գրանցման հասցե:

Չմոռանանք, որ այժմ Մայր հայ­րենիքում են ապաստանել Արցախի մեր տասն­յակհազարավոր հայրենակիցներ՝ կա­նայք, երեխաներ ու ծերեր, որոնց տնե­րը ավեր­վել են և դեռ շարունակում են ավերվել: Պատերազմի առաջնագծում կռվում, սխրանք­ներ են գործում և, ցավոք, զոհվում նաև նրանց զավակները, ամու­սիններն ու ծնողները: Բոլորիս պարտքն է ամեն ինչով նեցուկ լինել բնավեր դարձած մեր հայ­րե­նա­կիցներին, նրանց ապրեցնել մինչև պատերազմի հաղթական ավարտը, որին վստահ եմ՝ չի կաս­կա­ծում ոչ ոք, բացառությամբ, թերևս, ֆեյսբուքյան ֆիդայիների, որոնց գլուխներում է կենտրոնացած հայ քաղաքագիտական ու դիվանագիտական հանճարը: Ավելին՝ պար­տա­վոր ենք փախստական դարձած մեր հայրենակիցներին ապրեցնել մինչև բնա­կու­թյան համար տանելի պայմանների ապա­հո­վումն իրենց ծննդավայրում:

Վեր կանգնենք առանձին բացասական դրսևորումներից և հայացքներս հավա­տով ուղղենք հաղթական ապագային: Ժամանակավոր նահանջները դեռևս պարտու­թյուն չեն: Պարտվում են ի ծնե պարտվածները, որոնց միշտ ուղեկցում է «ոգու սովը»: Նիկոլ Դումանների, Անդրանիկների, Եփրեմ խաների (Եփրեմ Դավթյան), Դրոների, Հովհաննես Բաղրամյանների ոգու կրողներին խորթ է պարտության զգացումը:

Վարդան Պետրոսյան

2. 11. 2020 թ.

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը առաջնագծում է. Արցախ, 2020(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Ո՞ւմ դեմ են ուղղված պանթուրքիզմի անգլոսաքսոնական նիզակները

Համանման Հոդվածներ

Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Պատերազմ

19-ամյա Վախթանգ Մասումյանը վիրավորվելուց երեք օր անց, գիտակցության չգալով, մահացել է. News.am

19/09/2022
Հաջորդ գրառումը

Ո՞ւմ դեմ են ուղղված պանթուրքիզմի անգլոսաքսոնական նիզակները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

Բելուջների առաջնորդները Հնդկաստանի կառավարությանը կոչ են արել բացել Բելուջիստանի դեսպանատուն Նյու Դելիում: Սա բավականին հետաքրքիր իրավիճակ է այն իմաստով, որ...

ԿարդալDetails

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական