Ռուս խաղաղապահները Խծաբերդում են, հրամանի են սպասում՝ գնան, թե չգնան. համայնքապետը՝ գյուղը հանձնելու տեղեկությունների մասին
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանից:
«Վերջին օրերի մարտերն անսպասելի էին, ադրբեջանական կողմն էր հարձակվել, բայց այդ գյուղերը պետք է մնային հայկական կողմում, մինչդեռ հակառակորդ կողմն ասում է՝ գծված քարտեզով չի երևում, որ այդ գյուղերը պետք է հայկական կողմում մնան, այսպես են ասում, բայց ստույգ չգիտեմ»,-ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ գյուղի բնակիչները տարբեր տեղերում են՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, իսկ գյուղը 121 բնակիչ ունի: «Դե, եթե Հին Թաղերը հանձնվում է, Խծաբերդը պահելու իմաստ չկա, միակ գյուղն է լինում շրջանում»: