Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում այժմ ռուս խաղաղապահները դիտակետ են ստեղծել և ապահովում են բնակիչների անվտանգությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
«Ադրբեջանցիները երկու օր է, ինչ փակել են մայրուղուց դեպի գյուղ եկող ճանապարհը: Այնուհետև, ռուս խաղաղապահները եկել են և դիտակետ են ստեղծել: Այժմ գյուղում ապրող ընտանիքներն անվտանգ են: Մեր տեղեկությամբ, ռուս խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ճանապարհը բացեն»,-մանրամասնեց Հին Շենի գյուղապետը:
Երկիր էյ էմ