«Այսօր մեզ համար լրջագույն խնդիր է դարձել բնակչության անվտանգության ապահովումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Նա ընդգծեց, որ Սյունիքը վտանգված է։ Եվ ըստ նրա, այսօր ամենալուրջ խնդիրը սահմանների ճշգրտումն է․ «ԽՍՀՄ տարիների սահմաններով սահմանազատում իրականացնելը հատկապես մեր՝ կապանցիներիս համար անվտանգության տեսակետից շատ լուրջ խնդիր է։ Այդ դեպքում ամենամոտ բնակելի հատվածից սահմանի հեռավորությունը կլինի մոտ 1 կմ։ Եվ բնական է, որ այդ առումով միանշանակ կարող եմ ասել, որ մեր բնակչությունը վտանգված կլինի։
Եվ այս ամենի մեջ պատերազմի լինելը ես ուղիղ կապում եմ հենց մեր վարչապետի հետ, վարչապետի վարած քաղաքականության հետ, ինչպես նաև մեր կառավարության վարած քաղաքականության հետ։ Եվ դրա արդյունքում ստեղծվել է մեր Կապանի համար այս ծանր իրավիճակը»։ Գևորգ Փարսյանը հիշում է 90-ականներին ադրբեջանցիների հետ ապրելու փորձը․ «Այն ժամանակ էլ մոտ տարածության վրա գտնվելով թուրքերը ահաբեկում էին կապանցիներին։ Ե՛վ ահաբեկում էին, և՛ մարդ էին առևանգում, գերի էին վերցնում, գողություններ էին անում, ինչ ասես, թե չեն արել՝ վատ իմաստով։
Եվ ես, իրականում, անհանգստանում եմ, որ կարող է նույն պատմությունը կրկնվի։ Դրա համար անթույլատրելի եմ համարում, որ սահմանազատումը իրականացվի նախկին ձևաչափով․ անվտանգության գոտի անպայման պետք է պահպանվի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ամբողջական նյութը` Aravot.am-ում