Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելական ազգ-բանակը

15/12/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելում չկա անհրաժեշտություն մարդկանց համոզել ծառայել բանակում։ Ավանդորեն բանակում ծառությունից խուսափող և իրենց ունակությունները հիմնականում առևտրական գործունեության մեջ դրսևորող հրեաները կարողացել են ստեղծել այն եզակի «Ազգ-բանակ»-ը, որի մասին Հայաստանում միայն կարող են երազել։

Մի կողմ թողնենք բանակի դոկտրինան, պլանավորումը, գիտատեխնիկական բազան, այլ հասկանանք այդ բանակի զուտ «մարդկային» կողմը, որի պատճառով իսրայելցիները ոչ միայն պատրաստակամությամբ են ծառայում, այլև շնորհակալ են լինում բանակին իրենց ծառայության տարիների համար։ Բանակում ծառայած իսրայելցի տղաներն ու աղջիկները մինչև կյանքի վերջ   կապված են լինում բանակին։ Ինչպես է դա հաջողվում անել Իսրայելում ու ինչու դա չի ստացվում Հայաստանում։

Պենտագոնի մի ուսումնասիրության մեջ հետևյալ տողերն են գրված իսրայելական ու ամերիկյան բանակների տարբերության մասին․ «Մենք զինվորներին թեժ վայրեր ուղարկելուց ասում ենք․ «թեկուզ զոհվեք, բայց առաջադրանքը կատարեք», Իսրայելում ռազմական առաջադրանքի ուղարկելուց ասում են․ «արեք ինչ ուզում եք, սակայն ողջ վերադարձեք»»։

Իսրայելական բանակում զինվորի կյանքն ամենաբարձրն է գնահատվում։ Իսրայելական բանակի զինվորի ուղեցույցում գրված է․ «Եթե դու գերի ես ընկնում, ապա մի պահիր ռազմական գաղտնիքը, պատմիր այն ամենը, ինչ գիտես։ Գլխավորն այն է, որ դիմանաս այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք գալ և քեզ ազատել»։

Իսրայելական բանակում չկան «լավ» և «վատ» տղաներ ու աղջիկներ, բոլորը հավասար են ու միմյանց գնահատում են այնպիսին, ինչպիսին որ կան։ Նրանց միավորում է մեկ գաղափար․ նրանք կատարում են իրենց պարտքը։

Բանակում կոռուպցիայի որևէ փաստի հայտնաբերման դեպքում մեղավորներն իրենց ապագա կյանքում «կորած» մարդիկ են, նրանք մինչև կյանքի վերջ արհամարհված են հասարակության կողմից։ Իսկ դեպքերը (որոնք Հայաստանում համատարած են), երբ գումարով արձակուրդ ստանան կամ հրամանատարները ծառեր կտրեն վաճառքի համար, կամ որ զինվորի

ուտելիքի ու հանդերձանքի հաշվին գումարներ կարողանան աշխատել, անհավատալի ու անհասկանալի երևույթներ են։ Եթե նման տեղեկություն հայտնվի մամուլում, որը կարող է խաթարել բանակի նկատմամբ եղած վստահությունը, ապա դա մանրակրկիտ և հրապարակային կերպով ուսումնասիրվում է։ Ոչինչ չպետք է խաթարի բանակի նկատմամբ եղած վստահությունը։

Իսրայելում երբ զինվոր է մտնում քաղաքային տրանսպորտ, անգամ տարիքով մարդիկ են ոտքի ելնում նրանց տեղ տալու համար, կամ կարող են

փողոցում մոտենալ և շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։

Հայտնի դեպք է, որ երեք զոհված զինվորների դիերի համար Իսրայելը 800 պաղեստինցի դատապարտյալ է ազատ արձակել։ Ցանկացած զինվոր գիտի, որ իր հետևում պետություն է կանգնած, որն ամեն ինչ կանի իրեն ազատելու կամ իր արժանապատվությունը պահելու համար թեկուզ զոհվելուց հետո։

Իսրայելական բանակում չկա զինվորի մահվան գույժը հայտնող նամակ հասկացությունը։ Երբ զինվոր է զոհվում, այդ լուրը հարազատներին հայտնում են մի քանի զինվորականներ անձամբ`

այդ զորամասի սպայի գլխավորությամբ։ Նպատակն այն է, որ զինվորի հրամանատարը այդ լուրը հայտնելուց նայի զինվորի ծնողների աչքերին։ Ցանկացած հրամանատար պետք է զգա զինվորի մահվան համար իր անձնական պատասխանատվությունը։

Իսրայելական բանակը շատ սերտ կապի մեջ է զինծառայողների ծնողների հետ։ Օրինակ, երբ մի անգամ երկու ռազմական ուղղաթիռներն են միմյանց հետ բախվել, ողջ բանակի զինծառայողներին հրաման է տրվել զանգել իրենց հարազատներին և ասել, որ իրենք ողջ են, մինչև որ այդ լուրը հասարակությանը հայտնի է տրվել զանգել իրենց հարազատներին և ասել, որ իրենք ողջ են, մինչև որ այդ լուրը հասարակությանը հայտնի է դարձել։ Դա արվել է, որպեսզի նրանց ծնողները այդ լուրը լսելուց հետո տեղյակ լինեն իրենց երեխաների որպիսության մասին։

Ավելին` Hetq.am

https://hetq.am/hy/article/83467
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ կապ ունի պոեզիան պետության զարգացման հետ

Հաջորդ գրառումը

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանին և Արտակ Զեյնալյանին․ Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Հաջորդ գրառումը

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանին և Արտակ Զեյնալյանին․ Ռուբեն Մելիքյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական