Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես ազատագրվեց Աղդամը

27/10/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աղդամ քաղաքը Արցախյան պատերազմի հենց սկզբից վերածվեց ադրբեջանական խոշոր ռազմական հենակետի։ Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանցիները գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները։ Արդյունքում արդբեջանցիների ձեռքն անցան 728 վագոն հրետանային արկեր, 245 վագոն ռեակտիվ արկեր և 131 վագոն հրազենային զինամթերք։ Համեմատության համար նշենք, որ Հայկական ԽՍՀ տարածքում ընդհանուր առմամբ եղել էր ընդամենը 500 վագոն զինամթերք, որի միայն մի մասն էր անցել հայկական բանակին։

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի, ինչպես նաև Աղդամին հարևան բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախի ինքնապաշտպանության ուժերի առջև խնդիր դրվեց վերացնել Աղդամի ռազմական հենակետերը, որտեղից թշնամին պարբերաբար 152մմ հեռահար հրանոթներով և «Գրադ» կայանքներով հրետակոծում էր հայկական բնակավայրերը։ Ավելին, քանի դեռ վերացված չէին Աղդամի հենակետերը, առկա էր Ասկերանի ուղղությամբ թշնամու հարձակման վտանգը, որի ժամանակ հաջողության հասնելու դեպքում ադրբեջանցիները կարող էին ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ։

Ամեն ինչից բացի, Աղդամը նաև կոմունիկացիոն կարևոր հանգույց էր։ Այսպիսով ադրբեջանական այդ հենակետի ոչնչացման խնդիրը օր օրի ավելի էր հասունանում և հայկական ուժերը Քարվաճառի ու Մարտակերտի ազատագրումից հետո, ձեռնամուխ եղան Աղդամի ազատագրմանը։

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները։ Դեռ 1993-ի հունիսին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը։ Այնուհետև, հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Աղդամի ազատագրման գործողությունը։

Նույն օրը, փորձելով կասեցնել Աղդամի շրջապատումը, թշնամին հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի ուղղություններով, սակայն արդյունքում կորցրեց Աղդամի համար բացառիկ կարևորություն ունեցող Շելլին իշխող բարձունքները։

Հակաօդային պաշտպանության հայ մարտիկների ջանքերով չեզոքացվեց նաև թշնամու ունեցած օդային գերազանցությունը։

Հետագա օրերին համառ մարտեր ծավալվեցին Աղդամը շրջապատող բարձունքների համար, որոնք հաջորդաբար անցան հայկական ուժերի վերահսկողության տակ, ինչից հետո Աղդամում գտնվող ադրբեջանական զորքերի գլխին կախվեց լիակատար շրջափակման մեջ հայտնվելու անմիջական վտանգը և ադրբեջանցիները լիակատար ջախջախումից խուսափելու համար ստիպված նահանջեցին։ Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան քաղաք։

Աղբյուրը՝ «Հայ Զինվոր»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսպիսի պահվածքը ոչ այլ ինչ է, քան արհամարհանք միջազգային հանրության և պետությունների նկատմամբ

Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ

Համանման Հոդվածներ

Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Պատերազմ

19-ամյա Վախթանգ Մասումյանը վիրավորվելուց երեք օր անց, գիտակցության չգալով, մահացել է. News.am

19/09/2022
Հաջորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴԱՐՁԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական