արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին, գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկելը։
Նրա խոսքով՝ վարձկաններն Ադրբեջանում պատրաստվում են մնալ երկարաժամկետ հեռանկարում՝ «թուրքական բազաների հետ որոշ կետեր պաշտպանության համար»։
Ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) բացահայտել էր, որ թուրքական հետախուզական ծառայությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակվել Ադրբեջանում: Նման պնդմամբ էր հանդես եկել SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը։
Կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասել է 4000-ի:
News.am