Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԱՏՈ, ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ ԱՐԱՅԻԿ ՈՒ ՆԻԿ

23/11/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ղարաբաղյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակը և  այսօրվա ողբերգական պարտությունն ունեն իրենց սիմվոլները։

Մոնթեն հաղթող հրամանատարի սիմվոլն էր։ Ինչ-որ իմաստով՝ հավաքական սիմվոլ, որովհետև նա բոլոր հերոսների հավաքական կերպարն է։  

Օրեր առաջ ավարտված պատերազմում նույնպես եղել են անհավանական հերոսություն գործած զինվորներ ու հրամանատարներ, բայց ամենից շատ հնչել է Էրատոյի անունը։ Նոր  Հայաստանում մեզ փաթաթվող պատերազմի հերոսը Էրատոն է։ Հաղթանակից մինչև պարտություն կորը միշտ ունենում է տրամաբանություն, և Մոնթեից Էրատո կորը հենց այդ տրամաբանությունն է։ Սա լրջության, պետականության կորն է։ Եվ արդյունքն էլ տրամաբանական է։

Երկու օր է՝ համացանցում մի լուսանկար է շրջում՝ գլխիկոր հայր Ալիևը՝ Ռ. Քոչարյանի կողքին։ Ցանկացած մարդ կարող է սիրել-չսիրել Քոչարյանին, կարող է լինել նրա երդվյալ հակառակորդը, բայց ժխտել այս պատմական տարբերությունը՝ անհնար է։ Հաղթական պատերազմում Արցախը ղեկավարում էր Քոչարյանը, պարտության պատերազմում՝ Արայիկը։ Սա է կորի տրամաբանությունը։ Հաղթող Քոչարյանը պատերազմի ժամանակ արել էր Արայիկ Հարությունյանի քայլերի լրիվ հառակը։ Ավելին՝ ողջ իր տեսակով էր նա հակառակը։ Եվ հետևաբար՝ արդյունքն էր՝ լրիվ հակառակը։ Քոչարյանը նույնիսկ հաղթանակը չէր սարքում PR-ի թեմա, իսկ սրանք մահը, նահանջը, կորուստը ամենօրյա PR-ի էին վերածել։ Եվ նույնիսկ երբ թշնամու զորքը Շուշիից 5 կմ վրա էր՝ Արայիկը իր համար կլիպ էր նկարում։ ՀՀ նախագահ Քոչարյանի մոտ հայր և որդի Ալիևները երբեք իրենց թույլ չեն տվել մեկ անհարգալից բառ՝ Հայաստանի կամ Քոչարյանի մասին։ Իսկ հիմա…

Պատերազմից պարտություն տրամաբանական կորը ունի շատ այլ ապացույցներ՝ Վազգեն Սարգսյանից մինչև Դավիթ Տոնոյան և նրան փոխարինելու եկած Վաղարշակ Հարությունյան։ Վաղարշակը Քոչարյանին մեղադրում էր Մեղրին հանձնելու մեջ, անում էր դա  անամոթաբար և գեներալին ոչ վայել ձևով։ Իսկ հիմա նա Մեղրիի մասին ռեալ թուղթ ստորագրածի պաշտպանության նախարարն է։
Օրինակներ կարելի է շատ բերել՝ տարբեր մակարդակներում և ոլորտներում։ 
Հաղթանակն ունենում է իր հեղինակները, պարտությունը՝ նույնպես։ Եվ դրանք պետք է անպայման նշել։ Այս տարածաշրջանում դեռ շատ բան է փոխվելու, բայց հաղթանակից պարտություն կորի տրամաբանությունը պետք է շատ հստակ պատկերացնել, որպեսզի ապագայում պարտությունից հաղթանակ կորը ճիշտ կառուցել։ Իսկ այդ կորը անպայման լինելու է։

Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդեն իսկ իրեն սպառել է, ամբողջությամբ հեղինակազրկվել և դուրս մնացել գործընթացներից. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Թուրքիայի քաղաքացիներին անվճար կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Հաջորդ գրառումը

Թուրքիայի քաղաքացիներին անվճար կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական