Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)

23/10/2020
- Պատերազմ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավիթը Երևանից էր, 19 տարեկան: Սովորում էր Բլեյանի դպրոցում, 2019-ին ավարտել է ու զորակոչվել բանակ: Ընկերուհին ասում է, որ կյանքին սիրահարված Դավիթը շատ հայրենասեր էր, ամբողջ Հայաստանով շրջագայել էր, իրեն էլ խոստացել էր վերադառնալուն պես միասին ևս մեկ անգամ  բացահայտել Հայաստանը:

«Իր մայրիկն իր գործերն արդեն տարել էր համալսարան, բայց Դավիթը միշտ ասում էր՝ «Ես պետք է վերադառնամ ու աշխատեմ, այդպես ավելի շատ կկարողանամ ստեղծել»: Խոհարար էր Դավիթը ու իր մոտ շատ լավ էր ստացվում պատրաստելը: Միշտ ասում էր՝ «Ցանկացած աշխատանքի պատրաստ եմ»»,- նշում է Մերին: Դավիթն ու Մերին աշխատել են նույն վայրում, մոտավորապես մեկ տարի մտերիմ ընկերներ են եղել, հետո զգացել են, որ իրենց մեջ եղածն ավելին է, քան պարզապես ընկերական շփումը: 

«19 տարեկան էր Դավիթը, բայց իրականում շատ բան էր հասցրել անել: 16 տարեկանից աշխատում էր. ոչ թե դրա կարիքն ուներ, այլ ուղղակի ստեղծող էր շատ: Նույնիսկ նպատակ ենք ունեցել մեկնել Չինաստան, գումար աշխատել ու հետ գալ»,- ասում է Մերին, ապա խոստովանում՝ Դավիթը շատ էր սիրում Հայաստանը, ես՝ այդքան էլ չէ: Երևանյան փողոցները Մերիին հիշեցնում են Դավիթին. միասին հաճախ էին զբոսնում: Մերին ասում է՝ Դավիթը տարբերվում էր ընկերներից, հատկապես, մտածելակերպի տեսանկյունից: Սկզբում նրանք դեմ են եղել Դավիթի ու Մերիի շփմանը, բայց քանի որ Դավիթը վստահ է եղել իր որոշման մեջ՝ ընդունել են.

«Դեմ լինելու այլ պատճառ կար, բայց նաև տարիքային տարբերությունն էր: Ես չէի զգում այդ տարբերությունը, որովհետև ինքն այնքան ուժեղ էր, ու այն մարդն էր, ում ուսին կարողանում էի հանգիստ դնել գլուխս ու գիտեի, որ ինքը միշտ կհասկանա ինձ»: «Շատ հետաքրքրասերն էր, ամեն ինչից գաղափար ուներ, իր հետ երբեք չէիր ձանձրանա, լեզուներ գիտեր, ու ես վստահ էի՝ միասին շատ հեռուն ենք գնալու, որովհետև եթե մի տեղ սեր կա՝ ամեն ինչի կարող ես հասնել»,- նկատում է Դավիթի ընկերուհին ու ավելացնում. «Հաճախ էր զայրանում, բայց իր համար ամեն ինչ ընդունելի էր ու հասկանալի, միգուցե, շատ սիրելուց էր»: 

Առատաձեռն, հասնող ու նվիրվող Դավիթը հաճախ էր վիճում ընկերուհու հետ, որովհետև նա շատ էր ուզում, որ Դավիթը բարձրագույն կրթություն ստանա կամ որևէ արհեստ սովորի, իսկ Դավիթը կտրականապես դեմ էր: Բանակ գնալուց առաջ Դավիթը Մերիին ծանոթացրել էր ընտանիքի անդամների հետ, ու Մերին նշում է, որ հիմա Դավիթի հանդեպ իր կարոտի զգացումը որոշ չափով  կարողանում է փարատել՝ նրա հարազատների հետ շփվելով: «Հնարավոր է՝ սիրուն չհնչի, բայց շատ մարդիկ հիմա, իրոք, հասկացան, թե ինչքան պինդ էինք կապված մենք՝ բոլոր օղակներով ու թե ինչքան իսկական էր էն, ինչ զգում էինք, բայց, գրողը տանի, հիմա կուզեի ամբողջ աշխարհը մեզ դեմ լիներ ու չհավատար, բայց Մենք լինեինք»,- հուսահատ, բայց հպարտությամբ ասում է Մերին:

Աղբյուրը՝ https://pressmedia.am/?p=105691&l=am&fbclid=IwAR0KdUE2REVPIG7AgACGm_JMP8i4rPm9Y-OmGTFDhN8y2mRcrjicI9aEOFc

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գրադն իմ ընկերն է, իրենով եմ ապրում»

Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Ղարաբաղում ահաբեկչության հնարավոր տարածմամբ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Տեսադարան

Հայաստանում առկա է ճգնաժամ, կան բանտարկված հոգեւորականներ. Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. Ջոել Վելդկամպ

16/11/2025
Տեսադարան

Իրենց «շան լակոտներ» ասողին արձագանքողները 2 ամսով կալանավորվում են, իսկ «շան լակոտներ» ասողը հարկատուների հաշվին վայելում է կյանքը, քանի որ ԱԺ նախագահ է

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Ղարաբաղում ահաբեկչության հնարավոր տարածմամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական