Ինչպես հաղորդում է թալիշական TolishMedia լրատվականը՝ լեզգիները մտահոգված են Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի և թշնամական վերաբերմունքի մասին, որի ընթացքում Բաքվի ռեժիմը փորձում է ազգային փոքրամասնություններին մղել առաջնագիծ և ոչնչացնել. «Ալիևի ռեժիմը օգտագործում է ավտոկոնտոն ժողովուրդների ներկայացուցիչներին նվաճման իր նպատակներին հասնելու համար, ինչի համար Բաքվի ռեժիմը լեգիտիմություն չունի: Այս իրավիճակից ելնելով՝ ազգային փոքրամասնությունները պետք է հասկանան, թե որքան կարևոր է ապրել իրենց հողի վրա և պայքարել սեփական իրավունքի համար, քանի որ Բաքվի ռեժիմի ողջ քաղաքականությունը միտված է ազգային փոքրամասնությունների ոչնչացմանը»-ասված է հայտարարության մեջ: