Հունվարի 21-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ Հետո բերեց բենզինի, գազի, ցորենի՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան գալու օրինակները, որոնք էներգետիկ համակարգի հետ կապ չունեն։
Վաղուց հայտնի իրողություն է, որ ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ծրագիրը հովանավորում է Ալիևը՝ Ադրբեջան պետությունը։ «Հետք» դրա վերաբերյալ փաստեր է ներկայացրել, որ այդ ծրագիրն ուղիղ Ադրբեջանի պետական ապարատի կողմից է ֆինանսավորվում։ Դրա մասին ասված է նաևնաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում։
Չի բացառվում, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանան, մի օր էլ Ադրբեջանն ասի՝ եթե թույլ չեք տալիս, որ ադրբեջանցիները գան «Արևմտյան Ադրբեջանում»՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվեն, Հայաստանը կենթարկենք էներգետիկ կոլապսի։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է այս խնդիրներին։




