Հայաստանի իշխանությունների քայլերի և Արցախի իրավական հարցերին վերաբերող թեմայի շուրջ միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին նշել է․
«Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմա բոլոր միջազգային ատյաններում ոչ թե փնտրի անհասկանալի քաղաքականացված քրեական գործերով մարդկանց, այլ պետք է ունենայինք հարյուրի հասնող միջազգային հետախուզման պահանջներ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ, ընդհուպ մինչև Ադրբեջանի նախագահ»։