«Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ մեծ հաշվով հայ ազգի համար դաս չհանդիսացավ», – Եռաբլուրում հայտարարեց բռնազավթված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը։
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանությություն են, բռնի տեղահանում, էթնիկ զտում՝ մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության շարունակություն։
«Ցավոք, Հայաստանի իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ներառում է երկու բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում ու զուգահեռ խաղաղության օրակարգն է, կտրուկ շեշտը դնում են միայն խաղաղության օրակարգի վրա՝ հույսներս դնելով, որ դրանով կարելի է ապահովել անվտանգություն։
Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром» հասկացությանը, երբ զոհը փորձում է արտահայտել սեր, ըմբռնում ահաբեկչի նկատմամբ, այնուամենայնիվ հստակ կարելի է ասել, որ նման դրսևորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ դժվար թե ցանկալի արդյունք տա», – ասաց Բաղունցը։