ԱԺ-ը հաստատե՞լ է այդ բյուջեն. հայ ժողովրդի հարկերից են Կիրանցի, Ոսկեպարի բնակիչների համար տներ առնում։ Վագոն-տնակը, որի գինը 1000 դոլար էլ չի կազմում, կառավարությունը 50 հազար դոլար է գնահատում, որպեսզի մարդիկ այդտեղից դուրս գան ու տարածքները հանձնեն Ադրբեջանին. Կիրանցում ասաց Բագրատ Սրբազանը։
Իրենք էլ չգիտեն վերջն ինչ է լինելու. վստահ է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման աաջնորդ Բագրատ Սրբազանը, որը եկել էր Կիրանց՝ տեսնելու Փաշինյանի ասած փշալար-ցանկապատը։ Բայց, ինչպես պարզվեց, ոչ մի ցանկապատ էլ չկա։ Այդ դեպքում Փաշինյանը 2 օր առաջ Սյունիքում հեռախոսով ի՞նչ փշալար էր ցույց տալիս։
Մարդիկ դեռ 1960-ականներին են իրենց հայրերից տուն ու հողատարածք ժառանգաբար ստացել, այդ տարածքները հայկական են ու հաստատված են հաև փաստաթղթերով՝ կադաստրի վկայականով։ Այդ ինչպե՞ս 1960-ականներին եղած հողն ու տունը հանկարծ հայտնվում է Ադրբեջանի տարածքում, ու սրա համար ոչ ոք պատասխան չի տալիս. ասում են՝ սխալմունք է եղել։
«Կիրանցով չի ավարտվում, Տիգրանաշեն, Սյունիք… ամբողջ Հայաստանով այս խնդիրը տարածվելու է։ Չկա փշալար, հարցրեք, իմացեք՝ ո՞ր կոորդինատի վրա է դրված այդ փշալարը, որ մենք չտեսանք»,- հաց է ուղղում Բագրատ Սրբազանը։