Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ օրինակ ի՞նչ կլիներ, եթե Սուրբ Գեղարդը գտնվեր։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է քպ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Սիսակ Գաբրիելյանի մշակած նախագիծը՝ ըստ որի հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված:
«Հայաստանում գտնվող առաքելական եկեղեցիները պետք է պատկանեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ, եթե հիմնավորվի դրա անհրաժեշտությունը, և կառավարությունը համաձայնության տա, այսինքն՝ բազմաթիվ օղակներ անցնելով»,- իր խոսքում նշել է Թագուհի Ղազարյանը։
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նա Հունաստանի օրինակը բերեց, որտեղ եկեղեցիները պատկանում են պետությանը. Եկեղեցիները սեփականության իրավունքով, բացի պետությունից, այլ կազմակերպության պատկանելու իրավունք չունեն։




