«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Այն վերաբերում է հունիսի 12-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ոստիկանության անհամաչափ, բռնություն, լուսաձայնային նռնակներ կիրառելու գործողություններին։
«Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը համոզված է, որ ոստիկանությունը ցույցերի խաղաղ ընթացքը խաթարելու, բախումներ հրահրելու ուղիղ հրահանգ է ստացել վերևներից։
Մինչ այժմ ոստիկանության որևէ ներկայացուցչի նկատմամբ քրեական վարոււյթ չի նախաձեռնվել, մինչդեռ կիրառվել են լուսաձայնային նռնակներ, որոնց գործածումը արգելված է 2016 թվականից։ Լուսաձայնային նռնակները կարելի է կիրառել միայն ահաբեկչական գործողությունները կանխելու համար, իսկ հունիսի 12-ին մարդիկ մասնակցել են խաղաղ հավաքի, նրանք ահաբեկիչներ չեն եղել։
Բացի այդ, ոստիկանները առանձին գործողություններ են իրականացրել՝ խոշտանգումների են ենթարկել մարդկանց, նրանց նվաստացրել, բերման ենթարկելիս բռնի ուժ կիրառել։
«Հայաքվեն» փաստեր է հավաքել ու դրանց հիման վրա Դատախազությանը ներկայացրել հանցագործության մասին հաղորդում։
Մանրամասները՝ տեսանյութում.