Նա ձեռքն առավ օղակները, բացեց թևերը, և համաշխարհային սպորտի պատմության մեջ գրանցվեց «Ազարյանական խաչը», որով հայազգի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը նվաճեց Օլիմպիական չեմպիոնի, աշխարհի չեմպիոնի տիտղոսները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, հոր մահից հետո նա եղել է դարբնի աշակերտ, հետո է զբաղվել մարմնամարզությամբ, ու անմիջապես էլ մեծ հաջողություններ գրանցել։
Համաշխարհային սպորտի բարձունքները նվաճած Ալբերտ Ազարյանը կարող էր ընդունել տարբեր երկրների՝ մշտական բնակության հրավերները, բայց չընդունեց, մնաց իր հայրենիքում։ Կարող էր հեշտ ու ապահով կյանքին տրվել, բայց նախընտրեց մաքառումների ճանապարհը՝ Հայրենիքում։
Այսօր Ալբերտ Ազարյանի հոգեհանգստյան արարողությունն էր։
Մանրամասները՝ տեսանյութում.