Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մերձավոր Արևելքում ո՞վ կկատարի ոստիկանի դերը. Թուրքիա՞ն, թե Իսրայելը

13/12/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրայում հայ համայնքը որքա՞ն  կշարունակի ապրել այդ գաղութում, ի՞նչ վիճակում է հիմա, ստույգ տեղեկություն չկա։

2011 թվականի դեպքերից հետո մի մեծ զանգված լքեց Սիրիան, Մերձավոր Արևելքում հայկական կարևորագույն գաղթօջախներից մեկը համարյա ոչնչացավ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հալեպում մնացել է 10-12 հազար հայ, Դամասկոսում՝ շատ ավելի քիչ։

Սիրայում մնացել են նրանք, ովքեր վերջին 10-13 տարում այնտեղից հեռանալու հնարավորություն չեն ունեցել։ Հայ համայնքի մտավոր, կրթական, նյութական արժեք ներկայացնող հատվածը 2010 թվականից հետո՝ արտագաղթի առաջին ու երկրորդ փուլերում,   ստիպված լքել է Սիրիան, իսկ մյուսները՝ մի քանի հազար հայ,  այդ երկրում մնացել են մինչ օրս։

Իշխանափոխություն, ավելի ճիշտ՝ իշխանազավթում, հեղաշրրջում, ապստամբություն, ահաբեկիչների հարձակումներ. այս ամենը տևեց 11 օր, ինչից հետո Ասադի իշխանությունը տապալվեց։

Հիմա Սիրիայում մի քանի ուժեր են պայքարում իշխանության համար, և դժվար է ասել՝ հեղհեղուկ, անկայուն վիճակն ինչքան կտևի։

Իսրայելն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանում ոստիկանի դեր կատարարել, բայց ո՞ւմ կհաջողվի վերջնականապես ստանձնել  այն, դերերն ինչպե՞ս կբաշխվեն։

Կատարի ու Թուրքիայի հետախուզության ղեկավարները, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը նույն օրը շտապեցին Սիրիա՝ սեփական աչքերով տեսնելու իրենց ոճրագործության հետևանքները։ Ի վերջո, միշտ այդպես է, հանցագործն առաջինն է այցելում իր հանցագործության վայրը։ Բացառություն չէ նաև այս դեպքը։

Բացի այդ, Սիրիայի իշխանազավթման գործում կարևորագույն դեր կատարած Թուրքիան ու Կատարը իրենց պաշտոնյաների՝ Սիրիա կատարած այցով փորձեցին միջազգային հարթակներում լեգիտիմացնել, հաստատել իրենց դոմինանտ ու վճռորոշ դերը սիրիական իրադարձություններում։

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արևելքի հարցերի գիտակ Սևակ Հակոբյանը խորաքնին վերլուծել է թեման, նաև անդրադարձել Ասադի կառավարության բացթողումներին, հայ համայնքի խնդիրներին։

Սիրիայի նոր իշխանություններին, որոնք ծայրահեղ իսլամիստներ են, տեղացիները, այդ թվում՝ հայ համայնքը, ցնծությամբ ընդունեցին։ Հոռետեսություն չի կարելի համարել,եթե ասենք, որ դեռ շատ շուտ է ուրախանալն ու նրանց հետ հույսեր կապելը։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լարսը փակ է բեռնատարների համար

Հաջորդ գրառումը

Անմեղսունակության կանխավարկած կամ ստորության նոր արարը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայելու արգելք

20/11/2025
Տեսադարան

12 տարեկան քրոջը գետը տարավ. գերդաստանից միայն ինքը փրկվեց. շատախցու հուշագրությունը

20/11/2025
Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Հաջորդ գրառումը

Անմեղսունակության կանխավարկած կամ ստորության նոր արարը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական