Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրաքվեով Բաքվի ուզած «այո»-ն  չեն կարող ապահովել, ստիպված դիմում են «սահմանադրական» դավաճանությունների

09/10/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունը քաղաքական գործընթացների մեջ է ներքաշել նաև Սահմանադրական դատարանին։

Տեղի է ունենում մի գործընթաց, որն ադրբեջանական պահանջներին համահունչ է, Ալիևի հայտարարություններին զուգահեռ։  Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո, Ադրբեջանի կողմից Հայաստանի նոր Սահմանադրությունը փոխելու պահանջի համատեքստում քաղաքական որոշումները տեղափոխվել են Սահմանադրական դատարան։

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան հերթական տեսաուղերձում անդրադարձել է այս վտանգավոր քայլերին, վերլուծել դրանց կործանարար նպատակներն ու նախադրյալները։

«Ալիևը պարտադրում է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխվի, ՀՀ իշխանությունները հասկանում են, որ դրա համար հանրաքվե է պետք. անհրաժեշտ է, որ Հայաստանում ընտրողների կեսից ավելին մասնակցի ընտրություններին, իսկ հայտնի է, որ վերջին շրջանում Հայաստանում ընտրությունների մասնակցության ցածր տոկոս է արձանագրվում։ «Այո» ձայները պետք է լինեն ընտրողների ցուցակային թվի 25 տոկոսից ոչ պակաս, ինչն այսօրվա իշխանությունը չի կարող ապահովել։

Սրանք իրենց կարճ խելքով գտել են իրավական մեքենայության մի ելք՝  սահմանային հանձնաժողովներին վերաբերող կանոնակարգը տան Սահմանադրական դատարանին, ԱԺ-ում վավերացնեն և ասեն՝ մենք Անկախության հռչակագրին վերաբերող հարցն այսպես ենք լուծում, որպեսզի Ադրբեջանը նոր Սահմանադրություն ընդունելու պահանջ չներկայացնի, հանրաքվե էլ չանցկացվի։  

Սրանք ոչ թե չեն ուզում Ադրբեջանի պահանջը կատարել, այլ հարց է՝ կարո՞ղ են այդ պահանջը կատարել, թե ոչ։  Քանի որ հանրաքվեի միջոցով այդ հարցը լուծել չեն կարող, հետևաբար,  դիմել են այս իրավական մեքենայության և դավաճանության ճանապարհին»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Էդգար Ղազարյանը։։

Այս գործընթացի վերաբերյալ Սահմանադրական դատարի 3 դատավոր հայտարարել էին, որ կարծիք կհայտնեն.  նրանցից Դավիթ Խաչատուրյանի և Վահե Գրիգորյանի կարծիքները նույնն են, տարբերվում է միայն Հրայր Թովմասյանի կարծիքը։

Երկրի սահմանային հարցերը պետք է կարգավորվեն միջազգային պայմանագրերով, որոնք պետք է նախապատրաստվեն։ Այդ նպատակով դեռևս 1996 թվականին ստեղծվել է ՀՀ-ի և Վրաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով։ Թուրքիայի և Իրանի հետ սահմանը նախկին ԽՍՀՄ սահմանն էր, որտեղ ծառայություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։ Այդ համաձայնագրով Հայաստանն ընդունել է Իրանի և Թուրքիայի հետ Խորհրդային Միության ժամանակներից մնացած սահմանը։ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրները լուծել հնարավոր չէր, որովհետև պատերազմական իրավիճակ էր, հետևաբար, միակ սահմանը, որ կարող էր ճշտվել, Վրաստանի հետ սահմանն էր։

Էդգար Ղազարյանի համակողմանի, փաստարկված ուսումնասիրությունը առաջարկում ենք դիտել տեսանյութում.  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկացել ընթրել Աննա Հակոբյանի հետ

Հաջորդ գրառումը

Իրանի ԱԳՆ. Սիոնիստները փորձում են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա. Pars Today

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանի ԱԳՆ. Սիոնիստները փորձում են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա. Pars Today

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական