«Հայաքվե» նախաձեռնությունը Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ լրատվամիջոցների նկատմամբ անհամաչափ գործողություններ, բռնարարքներ կիրառելու, նրանց գործունեությունը խոչընդոտելու, կիրանցիների տեղաշարժը սահմանափակելու և մայիսի 1-2 գիշերը 31 կիրանցիներին բռնի ուժով բերման ենթարկելու՝ առերևույթ հանցանք պարունակող գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Ավետիք Չալաբյանն ու Մենուա Սողոմոնյանը դիմումը ներկայացրին Գլխավոր դատախազություն՝ ակնկալելով, որ 5 օրվա ընթացքում պատասխան կստանան։
Մանրամասները՝ տեսանյութում.