Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայ գերիների՝ Բաքվում գտնվելու հանգամանքը։ Ի շնորհիվ Կարմիր խաչի նախկին գործունեության՝ նրանց որպիսությունը հայտնի է, կա ստուգելի տեղեկատվթյուն նրանց ողջ լինելու մասին։ Սակայն սա չի նշանակում, որ ի սկզբանե գերեվարվել են և Բաքվում  պահվում է բացառապես 23 հայ, այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ցավոք, եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են գերիների սպանություններ, ընդ որում՝ այնպիսի դրվագներով, երբ արդեն իսկ գնդակահարված գերևու մարմինը հանձնվել է հայկական կողմին։ Երկրորդ, գերիներն ուղղակի բռնի անհետացել են։ Գերեվարմանը հաջոդող ժամանակահատվածում մենք կորցրել ենք տեղեկատվությունն այդ անձանց վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը հերքում է իր կապը անհետացած գերիների հետ և հրաժարվում է  տեղեկատվություն տրամադրել։ Ցավոք սրտի, չկա որևէ անկախ միջազգային կազմակերպություն, որը կկարողանա որոնել և գտնել բռնի անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը։

Այո՛, ունենք 23 գերիներ Բաքվում և բազմաթիվ բռնի անհետացածներ։ Բազմիցս խոսվում է 80 անձի մասին։ Դրանք հաստատված դեպքերն են։ Առնվազն 80 անձի մասին իրավապահները փաստեր են ներկայացնում, բայց փաստացի այդ թվերը կարող են ավելի լինել։ Այո՛, 23 գերիների թվում են Արցախի ղեկավար կազմից 8 անձ, ինչպես նաև 5 գերի, որոնց գերեվարումը տեղի է ունեցել 2020 թվականին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Բանախոսը միաժամանակ հիշեցրեց՝ ԿԽՄԿ-ն Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերջին անգամ տեսակցել է այս տարվա հունիս ամսին, և այս պահին չկա անկախ միջազգային որևէ կառույց, որը կկարողանա այցելել հայ գերիներին և պարզել նրանց իրական դրությունը։ Առկա տեղեկատվությունը միակողմանի է և ոչ ստուգելի։

«Մենք այս պահին տեղեկատվություն ունենք, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ»,- ասաց Սահակյանը՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հայտնել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

Հաջորդ գրառումը

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ուղիղ ասում եմ՝ փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում. վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

30/09/2025
Տեսադարան

Միքայել Սրբազանին ազատազրկել 2,6 տարով. դատախազի պահանջի մասին որոշումը դատավորը կհրապարակի 4 օրից

29/09/2025
Տեսադարան

Մեսրոպ Մաշտոցից հարաժարվելու «նուրբ արվեստը». քաղաքապետարանը դպրոցներում հեռախոսներն արգելելու է

29/09/2025
Տեսադարան

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025
Հաջորդ գրառումը

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական