Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մայրիկներն են, մենք դրան ուղղակի տվել ենք գաղափարական տեսք. Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատմեց, որ 2021 թվականի նախընտրական քարոզարշավին տեսել է, որ հանրահաքաների առաջին շարքերում կանայք են՝ տատիկներ ու մայրիկներ։ Նրա մոտ հարց է առաջացել՝ ինչո՞ւ են հենց նրանք մասնակցում նախընտրական քարոզարշավին ու կանգնած են առաջին երկու շարքերում։ Հետո հասկացել է, որ նրանք հենց այսպիսի Հայաստան են ուզում, ու այդտեղից էլ «իրական Հայաստանի» գաղափարը ծնվել-հասունացել է։
Փաշինյանն ասաց, որ գերդաստանների կանայք, մայրիկներ են իրեն տվել «իրական Հայաստանի» գաղափարը, որ նրանք են այդ ծրագրի հեղինակը։