Խորհրդարանում մեր քաղբանտարկյալ ընկրեների նկարների փոխարեն՝ պատկերացրեք, որ առաջին շարքում նստած է ԱՄՆ դեսպանն՝ իր աշխատակազմով, հաջորդ շարքում՝ Եվրամիության դեսպանը, մյուսներում՝ այլ դեսպաններ։ Այս դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինի։ Էլ չեմ ասում, որ լրագրողների աշխատելու վայրում հայտնվելու էին Քպ-ի բոլոր պատգամավորները. Հայաստանի քաղբանտարկյալների իրավունքներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Հայկ Նահապետյանը։
«Ինչո՞ւ այդպես չէ, ասեմ. 2024-ի հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ, ցույցերի ժամանակ ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ, օգտագործեց հատուկ տեխնիկական միջոցներ, որի իրավունքը չուներ։ Տասնյակ մարդիկ ձերբակալվեցին. խոշտանգումներ, դատական պրոցեսներ…Իսկ ի՞նչ ասաց ՀՀ-ում հավատարմագրված դեսպանը։ Ասաց. «Մենք ցուցարաարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություններից»։ Ահա թե ինչու դեսպաններն այսօր այստեղ նստած չեն»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.


