«Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի՝ ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից:
Երկրորդը՝ վստահ եմ, որ մենք շատ ծանր ժամանակահատվածում շատ կարևոր գործ ենք արել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս ծանր ճգնաժամի պայմաններում՝ առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 2-ը, առանց հոսանքի և գազի, ցույց տալով, որ որպես թիմ՝ պատրաստ են ամեն ինչի: Դա ինձ համար շատ կարևոր փորձ էր, որի համար շատ շնորհակալ եմ:
Երրորդը՝ դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի և հասկանում է իրավիճակը: Բայց մենք ունենք դրսի աշխարհ և ներսի աշխարհ: Ինձ թվում էր, որ դրսի ճնշումը չի օգնում մեզ ներսում ունենալ իրավիճակ, որ զգանք, թե կարողանում ենք այս ճնշման դեմ պայքարել ավելի ուժեղ:
Ես կառավարության 110 օրվա աշխատանքը ներկայացրել եմ պարոն նախագահին և պատրաստ եմ այն ավելի մանրամասն ներկայացնել հանրությանը»,-արդեն որպես պաշտոնից հեռացված պետնախարար՝ իր ելույթում ասել է Ռուբեն Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.