Հայոց ցեղասպանության հուշաևձանի հեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ամիսներ շարունակ ահազանգում է՝ հուշարձանի «վերանորոգումը» կատարվում է կոպիտ խախտումներով։
ԿԳՄՍՆ-ը վերանորոգման նախագիծ է կազմել, որն արժե 800 միլիոն դրամ։ Անահիտ Թարխանյանը վստահ է, որ դրանից 5 անգամ քիչ գումարով կարելի էր թե՛ հուշարձանը վերանորոգել, թե՛ ջրահեռացումն իրականացնել։
4 մույթերն արդեն այնպես են քանդվել, որ մասնագտներն ուղղակի կարկամել են՝ Հայոց ցեղասպանության հուշակոթողը պատմամշակութային հուշարձան է, պահպանվում է պետության կողմից, ու հենց պետությունն էլ այն խախտումներով, ուղղակի քանդելով «վերանորոգում է։
Հիմա էլ Արփա-Սևան թունելի մեծությամբ հսկայական խրամատ են փորելու հուշարձանի շուրջը։ Որքա՞ն պետք է այս անօրինականությունը շարունակվի, այս խախտումները վերջ պե՞տք է ունենան։
Անահիտ Թարխանյանը, որը «Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր-տնօրենն է, զեկույց է պատրաստել, որում մասնագիտական քննության են ենթարկվել «վերանորոգման» խախտումները։
Նա դեռ հույս ունի, որ ԿԳՄՍ նախարարը կհանդիպի իր հետ, կլսի իր մասնագիտական դիտարկումները, ու զեկույցի հիման վրա վերանորոգման այլ նախագիծ կկազմվի։