Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եռաբլուրը սրբավայր է, աղոթատեղի, որ մեզ համար տուն է դարձել. իմ ցավը նույնիսկ Աշոտի մորը չեմ ցանկանա․ Գայանե Հակոբյան

06/06/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով նախնական դատալսումների ժամանակ պաշտպանական կողմը այսօր հայտարարեց, որ ընտրված խափանման միջոցը պետք է ընդհանրապես վերացվի։

«Բայց եթե դատարանը գտնի, որ պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել որոշակի խափանման միջոցի կիրառմամբ, ապա կխնդրեի դատարանին քննարկել և  տնային կալանքը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով»,- ասաց պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Հանրային մեղադրոն Արթուր Դանիելյանը պնդեց, որ միայն բացառիկ խափանման միջոցը՝ կալանավորումն է ի զորու ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Պաշտպանական կողմը նշեց, որ հանրային մեղադրողի պնդումը մերկապարանոց է, քանի որ  չներկայացվեց  որևէ փաստ, տվյալ, որը կվկայեր, որ Գայանե Հակոբյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ  վարքագիծ։ 

«Ես մայր եմ, ով ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չի ցանկանա ոչ մի մոր՝ նույնիսկ Աշոտի մորը։ Մենք, բառիս բուն իմաստով, ապրում ենք Եռաբլուրում։ Պետք չէ վախենալ Եռաբլուրից, քանի որ Եռաբլուրը սրբավար է, աղոթատեղի է, իսկ առևանգման ու նմանատիպ  բաների համար ավելի համապատասխան տեղ են ընտրում, ավելի լավ են պատրաստվում։ Այդ օրն ուղղակի հանդիպել եմ Աշոտին, միգուցե էմոցիոնալ եմ եղել, դեմ չեմ… Բայց ես երբևէ չեմ ցանկանում ոչ մի մոր նման բան, երբևէ ինձ թույլ չեմ տա, եթե ոմանք մոռանում են՝ ես ինչ եմ տվել այս երկրին, իմ հոգեվիճակը. ուղղակի ինձ թույլ չէի տա զուտ բարոյական տեսանկյունից»,- ասաց Գայանե Հակոբյանը։

Աշոտի հետ որևէ անձնական խնդիր չկա, պարզապես իր հոր կառավարության օրոք է զոհվել իմ որդին, և ցանկանում էի, որ Աշոտն իր աչքով տեսնի Եռաբլուր դարձած մեր տունը. ասաց զոհվածի մայրը:

«Հենց դրա հետ է կապված եղել, որ ասել եմ գնանք. ոչ մի վատ մտածված բան չի եղել։ Ուզել եմ, որ գնանք Եռաբլուր, որն իմ տունն է, սրբավայրը, իմ սրբավայրում չէր կարող վատ բան լինել։ Եթե վատ բան մտածեի, Եռաբլուրի անունն էլ չէի տա, ոչ էլ կմտածեի գնալ Եռաբլուր»,- նշեց տիկին Գայանեն։ 

Նշենք, որ այսօր մեկնարկել էին Աշոտ Փաշինյանին իբր առևանգելու գործով նախնական դատալսումները, որոնց ընթացքում քննարկվում էր Գայանե Հակոբյանի խափանման միջոցի հարցը:

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյան -Գայանե Հակոբյան միջադեպը տեղի է ունեցել մայիսի 17-ին: Գայանե Հակոբյանն անազատության մեջ է մայիսի 20-ից։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը  Գայանե Հակոբյանի կալանքը փոխել էր տնային կալանքով։ Մինչդեռ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց կրկին 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայր Աթոռում մեկնարկեց միաբանական համագումարը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Տեսադարան

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

29/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական