Աստծո գթասրտության մարդկային դեմքը․․․
ՕՐՎԱ ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ (22 սեպտեմբեր 2020թ․) «Եղե՛ք գթասիրտ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է գթասիրտ»։ Հիսուսի այս խոսքը պատվիրան լինելուց առաջ մեզ համար հնարավորության բացահայտում է, Աստծուն նմանվելու, ընդօրինակելու հնարավորության։ Եթե Հին Կտակարանում Աստծո անունը շարունակ առնչվում է ողորմած և գթասիրտ լինելուն, ապա Հիսուս այս գթասրտությանը տալիս է մարդկային դեմք՝ հրավիրելով մեզ՝ քրիստոնյաներիս, աստվածային գթասրտությունը թարգմանելու մեր կյանքում, հետևյալ գործնական օրինակներով․ կերակրել քաղցածին, ջուր տալ ծարավ մեկին, հագուստ տալ մերկին, ընդունել օտարականին, խնամել հիվանդին, այցելել բանտարկյալին․․․Բարի ունկնդրում․ԽՆԴՐԱՆՔ․ Աստծո խոսքի տարածման մեջ ունեցե՛ք ձեր դերը՝ հավանելով և տարածելով «Սուրբ Գիրքն ամեն օր» էջը և նյութերը․