Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը. բոլոր գործողությունները համընկնում են Փաշազադեի հայտարարությունների հետ. Թաթոյան

15/10/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ այսօր շարուակվող հետապնդումները քաղաքական սցենարի մի արարն են: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդին, մի շարք հոգևորականների և քաղաքացիական անձանց ձերբակալության փաստին։

«Ակնհայտ է՝ Փաշինյանն իր վրա է վերցրել դատարանի, դատախազի, քննիչի լիազորություններ և հենց այդ տրամաբանությամբ էլ գործում է՝ քաղաքական հրահանգներով։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ եկեղեցու նկատմամբ նրա գործությունությունն այլևս քրիստոնեության պաշտպանության հարց է։

Ինքն իրեն անընդհատ դիրքավորում է որպես Հայ եկեղեցու հետևորդ, բայց չի կարող մի մարդ քրիստոնյա կոչվել, որն անընդհատ ատելություն է սերմանում, մարդկանց թշնամացնում է։ Եկեղեցիները փակել են, խուզարկում են, սրանք չլսված բաներ են։ Սրանով իրավապահ մարմնները հեղինակազրկվում են հանրության աչքում, մեր արժեքներն ամբողջովին ավերվում են»,- ասաց Թաթոյանը։

Այն, որ փաստաբանն իր հոգևորական պաշտպանյալի տեղը չգիտի, Արման Թաթոյանի խոսքով՝ ոչ այլ ինչ է, քան ռեպրեսիա։

«Տեսեք, այս գործողություններն ամեն անգամ շատ սիրուն համընկնում են ադրբեջանական իշխանությունների, հոգևոր առաջնորդի հայտարարությունների հետ։ Դուք նայեք իրենց բառերը՝մեկին մեկ համընկնում են։ Ինչքան էլ հերքեն, փաստերն այլ բանի մասին են խոսում։ Սա ծրագրված, հստակ քաղաքականություն է, որին մաս են դարձնում իրավապահ համակարգին։ Այս ամենը ՀՀ միջազգային վարկանիշը լրջորեն վնասող հարց է։ Այս ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը և կուսակցապետությունը։ Սա ուղիղ հարված է Հայաստանի իմիջին, դրա համար պետք է վերացնել անձնիշխանությունը»,- ասաց Արման Թաթոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

Հաջորդ գրառումը

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Չեմ պատրաստվում դադարեցնել ծառայությունս միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, բայց կարող է հասնի պահը, և ես զգամ դրա անհրաժեշտությունը. սրբազան

01/12/2025
Տեսադարան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա. Արշակ սրբազան

01/12/2025
Տեսադարան

«Արշակ Չոպանյանը և վերածնված Անահիտ հանդեսը» գիրքը՝ վերարժևորելու մեծ մտավորականի ժառանգությունը

28/11/2025
Տեսադարան

Հոգևորականները հայտարարություն արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, ճնշման տակ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

28/11/2025
Հաջորդ գրառումը

Առաքելական եկեղեցին երկու ծանր հարված է ստացել՝ Ցեղասպանության օրերին և 30-ականներին. սա երրորդ ալիքն է. Եղիշե Սողոմոնյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական