Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դու արդեն նախկին ես, ես՝ ներկա, դուրս արի խոսենք

27/05/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր մեզ պետք է մեկը, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը։ Մեզ պետք է, մի մարդ, ով կկարողանա համախմբել բոլորին և կախված չի լինի ոչ մեկից՝ բացի սեփական խղճից, սեփական ժողովրդից ու պետության շահից. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մեծ հանրահավաքին ասաց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

Հանրապետության հրապարակն այսօր ևս մարդաշատ էր։ Իշխանական քարոզչամեքենան դեռ չի հասցրել իրական թվից մի քանի անգամ քիչ թիվ հայտնել, բայց դա այլևս ոչ մեկին չի հուզում, որովհետև ժողովրդի ոգևորությունն այսօր գագաթնակետին էր հասել։

Գուրգեն Մելիքյանը հայտնեց, որ ընդդիմության՝ վարչապետի միասնական թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Մեկ ամիս շարունակ քննարկումների արդյունքում բոլորը միաձայն այդ որոշմանն են հանգել։

Բագրատ Սրբազանն էլ հայտնեց. «խնդրել եմ Վեհափառին 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»։

Նա հավելեց, որ որևէ ակնկալիք չունի։ Հերթական կամ արտահերթ ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու, միայն  անցումային փուլում է ստանձնելու վարչապետի պաշտոնը։  Նա նորից հրավիրեց Նիկոլ Փաշինյանին հանդիպման, հետո ասաց, որ ինքն է գնում կառավարական առանձնատուն՝ տեսնելու Փաշինյանին։

Բազմահազարանոց երթը շարժվեց Սրբազանի հետևից, սպասեց մինչև ուշ երեկո. Փաշինյանը դուրս չեկավ, չարձագանքեց։ Իսկ այդ ընթացքում Երևանի փոքր կենտրոնն ավելի ու ավելի էր հեղեղվում ոստիկաններով։

«Դու արդեն նախկին ես, ես՝ ներկա։ Դուրս արի խոսենք։

 Նիկոլ Փաշինյան, այս վայրկյանից սկսած քննարկելու թեմա ունենք մենք միասին։ Ինչպես հրապարակում եմ ասել, Դուք Ձեզ ժամանակին շատ ժողովրդական մարդ էիք համարում։ Այս նույն ժողովուրդը մի ժամանակ Ձեզ է բերել իշխանության։

Մենք եկել ենք պարզ խոսակցության, խոսակցություն մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու մասին»,- ասաց Շարժման առաջնորդը։

Ինչպես տեղեկացրել է Սրբազանը, մայիսի 27-ին՝ ժամը 8։00, կմակնարկեն անհնազանդության ակցիաները։

«Հիմա մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում։ Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց, մի քանի օր։ Հենց մեր զավակների անվտանգ և ապահով ապրելու համար և ոչ վտանգների»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նիկոլը պետք է հեռանա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատին 10 օր էր մնացել

Հաջորդ գրառումը

Քաղաքացիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին, Երևան-Աշտարակ ճանապարհը, Երևան-Սևան մայրուղին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ այն, ինչ հայտարարել էին, փուչ է, և իրենք արդեն պարտվել են. Տեր Սարգիս քահանա Սարգսյան

30/10/2025
Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքացիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին, Երևան-Աշտարակ ճանապարհը, Երևան-Սևան մայրուղին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական