Արցախի նյութական կորուստներ. այս իրողությունը միջազգային կառույցների համար շատ կարևոր է, որովհոտև փաստեր են պետք՝ ինչ են կորցրել հայերն Արցախից բռնագաղթելով, ինչ հանցանքներ են կատարել ադրբեջանցիները։
Քարինտակ գյհուղն այսօր չկա, ադրբեջանցիներն են վերացրել։ Արցախցիների կորուսները հաշվառելն ու ներկայացնելը ոչ միայն իրավական, այլև քաղաքական նշանակություն ունի։
Կարո՞ղ ենք ասել, որ մենք հաշտվել ենք Արցախի կորստի ու նյութական կորուստների հետ. Ո՛չ, չենք կարող, որովհետև չենք հաշտվել։ Երբ վերադառնանաք Արցախ, կհամեմատենք մեր՝ այնտեղ թողածը և այն, թե ինչ է մնացել այդ թողածից. «Մեկ տարի առանց Արցախի. Վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Genesis Armenia» վերլուծաբանական կենտրոնի փորձագետ, պատմաբան Արմեն Սարգսյանը։
Արցախի բնակարանների 30 տոկոսը 18-րդ դարի են. նշանակում է՝ դրանց ճարտարապետական, մշակութային արժեքն անգնահատելի է։
Արցախում մոտավոր հաշվարկներով մնացել է 100 մլրդ դոլարի գույք. վիճակագրության մասին ամփոփ թիվ ներկայացրեց Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում մնացել են 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 60 ֆաբրիկա, 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի, 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, ավելի քան 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց, 4 համալսարան, 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց եւ նույնքան էլ հիվանդանոց։ «Բացի այդ, այնտեղ մնացել են 58 հազար մանր եղջերավոր անասուն, ավելի քան 45 հազար խոշոր եղջերավոր անասուն, 174 հազար թռչուն, 21 հազար խոզ, ավելի քան 2 000 միավոր գյուղտնտտեխնիկա, 445 կիլոմետր ասֆալտապատ ճանապարհ եւ ավելի քան 35 հազար փոխադրամիջոց:
Մանրամասները՝ տեսանյութում