Ժողովրդական առածն ասում է՝ օձն իրեն տաքացնողին է կծում։
1990-ականներին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկոս, ականավոր աստղագետ, գրող, գեղանկարիչ, «Օրիոն» աստղադիտական կապի կայանների նախագծող Գրիգոր Գուրզադյանը բարեխոսում է, որպեսզի Բաքվից Հայաստան տեղափոխված ու բառացիորեն դրսում հայտնված փախստական մի ընտանիքի Գառնիի իր առանձնատան մոտ հող հատկացվի։
Գրիգոր Գուրզադյանի սեփականությունը՝ առանձնատունն ու հողատարածքը անցել են նրա որդուն՝ Արամ Գուրզադյանին ու թոռանը՝ Վահագն Գուրզադյանին։ Բայց նրանց հողատարածքին կից նոր սեփականատերը տարածքի սահմանագծման ու սեփականության հետ կապված խնդիրներ է առաջացրել, որոնք վերջերս թարմացվել են։
Ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի թոռը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը, «Դատալեքսից» տեղեկացել է, որ իր դեմ դատական հայց է ներկայացվել։
Նա դիմել է փաստաբան Արմեն Օհանյանին, որն էլ փաստաթղթեր է պատրաստում հակընդդեմ հայց ներկայացնելու և պաշտպանելու Վահագն Գուրզադյանի՝ իր սեփականության նկատմամբ իրավունքները։ Գուրզադյանների սեփականությունը այս պահին արգելափակված է, քանի որ նրանց հողատարածքին կից սեփականություն ունեցող անձը արգելափակոց է դրել, կողպեքն էլ վրան ու փակել ընդհանուր ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում.