Եթե տրանսպորտային միջոցը թանկ է, ուրմեն դրանից օգտվելն էլ պիտի թանկ լինի. հայտարարեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Քաղաքային տնտեսությունը, տրնասպորտի կառավարումը լավ պատկերացնող մասնագետները, որոնցից խորհուրդ, բնականաբար, իշխանությունները չեն հարցնում, մասնագիտական դիտարկումներ են անում՝ հակադարձելով ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող 25-ամյա երիտասարդի հայտարարություններին։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը նրան հրավիրում է անվճար դասընթացների, որպեսզի վերջինս գոնե տեսական նվազագույն գիտելիքներ ձեռք բերի ու մերկապարանոց, հիմնազուրկ հայտարարություններ չանի։
«Այդ ավտոբուսները մաշվելու են, այդ մաշվածքին զուգընթաց՝ ուղեվարձը նվազելո՞ւ է։ Եթե ասում եք, որ ավտոբուսները նոր են, դրա համար է վարձը 3 անգամ թանկանում, նշանակում է՝ հենց սկսեն մաշվել, ուղևորավարձն իջնելո՞ւ է»,- հարցնում է Հրայր Կամենդատյանը։
Նա հետաքրքրվել է, թե ով է այս 25-ամյա երիտասարդ քպ-ականը, որը Երևանի տրանսպորտային խնդիրների լուծման «առյուծի բաժինն» իր վրա է վերցրել, համոզմունքներ ու պնդումներ է անում մի ոլորտի մասին, որտեղ ոչ մի օր աշխատած չկա, առհասարակ ոչ մի տեղ չի աշխատել՝ բացի կուսակցական ակցիաներին, քայլերթերին մասնակցելուց ու պատկերացում էլ չունի, թե քաղաքային տնտեսության կառավարման համակարգն ինչպես է աշխատում։
Մանրամասները՝ տեսանյութում