Ֆրանսաբնակ լրագրող Լեո Նիկոլյանը Կոռիձորում է։ Նա աշխատում է օտար լեզուներով ներկայացնել Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու, Բերձորի միջանցքը չբացելու հետևանքները, որպեսզի միջազգային հանրությունն իսկություն իմանա և հավաքական կամք դրսևորի՝ ազատելու արցախահայությանը սովամահությունից, պատժելու Ադրբեջանին իր ցեղասպան քաղաքականության համար։
Լեո Նիկոլյանը Azg.am-ին է տրամադրել իր նկարահանած տեսանյութը՝ Կոռնիձորից։ Հումանիտար օգնությամբ բեռնված 19 մեքենաները կանգնած են Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Կոռնիձորում, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տալիս դրանց մուտքն Արցախ, ռուս խաղաղապահներից էլ արձագանք չկա։
Բեռնատարներում առաջին անհրաժեշտության ապրանք է՝ շաքարավազ, ձեթ, կաթի փոշի։ Եվս երկու բեռնատարում էլ քաղցրավենիք է, որ «Գրանդ քենդի» ընկերությունն է ուղարկել։