60 երկիր դեռ չի արձագանքել Թրամփի առաջարկին՝ «Խաղաղության խորհրդին» միանալու համար վճարել 1 միլիարդ դոլար։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հրաժարվել են։
Փաշինյանը մեկնել է Դավոս՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդին», որի գինը 1 միլիարդ դոլար է։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական լսումներին այս իրողությանն արձագանքեց. «Քպականներն ասացին՝ մենք չգիտենք՝ այդ պայմանը կա՞, թե ոչ։ Տարբեր երկրենի համար պայմանը տարբեր է։ Հարց եմ տալիս՝ այն երկիրը, որը չի ներդնի այդ միլիարդը, և այն երկիրը, որը կներդնի, ձայնի իրավունքները նո՞ւյնն են լինելու։ Մենք նո՞րից վճարենք, այս անգամ 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ սելֆի ունենա։ Շատ թանկ չե՞ն նստում մեզ վրա նրա սելֆիները։ Մի անգամ 60 միլիոն դոլար վճարել ենք, որ Փաշինյանը մարտագլխիկ չունեցող ՍՈՒ-երի հետ սելֆի անի, 1 միլիրադ էլ վճարենք, որ նախագահ Թրամփի՞ հետ սելֆի անի»։




