Փետրվարի 23-ին կլինի Էդգար Ղազարյանի գործով դատարանի որոշման հրապարակումը։ Բավական հետաքրքիր քննարկում էր. դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ տեղեկացրել է, որ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, նրան սպառում է 2-5 տարվա ազատազրկում:
Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 490-րդ հոդվածով՝ հրապարակային քննադատական խոսքի համար։ Նրա գործով դատական ակտը կհրապարակվի վաղը՝ փետրվխրի 23-ին, ժամը 10:00-ին։