Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ուզում է ինձ կյանքից զրկել. Ղուկասյան

07/10/2025
- Տեսադարան

Ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև Ազգային ժողովում թիվ մեկ ամբիոնից ՀՀ վարչապետի խոսքն է հնչում, թե հանրային և քաղաքական դաշտից պետք է Գյումրիի քաղաքապետին դուրս շպրտել, և ընդհուպ «Վարդանիկ» բառն է օգտագործում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ճիշտ ասած մենք դրան սպասում էինք և սպասում ենք այլ–այլ բաներին։ Անգամ գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում, քաղաքականությունից դուրս շպրտելը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է ու՞ր տանել այդ մարդուն, լուսի՞ն, թե՞ կյանքից զրկել։

Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, մենք իրավական կոնսուլտացիա ենք արել և հիմա ես հայտարարություն եմ անում, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ։

Մենք ինֆորմացիա ունենք, որ հրահանգ է տրվել իրենց Շիրակի մարզի և մնացած ԱԺ պատգամավորներին և նրանք հայտարարություններ են տարածում, անձնական դաշտ են մտնում, քաղաքական դաշտ են մտնում, ասում են՝ ճամպրուկները հավաքեք։ Մշտական թիրախավորում են նաև Մարտուն Գրիգորյանին, մյուսներին, թե ես ընտրվել եմ իրենց աջակցությամբ։ Դիտավորյալ սա սարքում են, հատուկ հանձնարարական է, որ ես ելնեմ նրանց բան ասեմ, նրանք ինձ բան ասեն, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքարի դեպքերը։

Ես տարիքով մարդ եմ, մի անգամ արեցին այն ժամանակ, սուտ «Բարգավաճ»–«Հանրապետական» խաղացին, եղբորս տղեն 17 տարի նստած է։ Սուտ կլանային բաներ բերեցին, կապեցին, որ մենք ոխերիմ թշնամիներ ենք, մինչև այս վերջին ընտրությունները նույնը նորից տարածում էին, բայց մենք ինչքա՞ն կարող ենք դրանց խայծը ուտել, և մենք կարողացանք մեզ ճիշտ պահել»,– ասաց նա։

Վարդան Ղուկասյանի հիշեցրեց, որ մինչև ընտրությունները ոստիկանները իր մեքենան կանգնեցրել ու զենք են պահել իր վրա. «Իրենց ենիչերիներին ուղարկել էին, ավտոմատները դեմ տվեցին ապակու վրա, ավտոմատը «զարիժատ արեցին», որ հիմա կխփենք, եթե դուռը չբացես։ Երբ որ դուռը բացեցի սրանք,  պատկերացրեք, ինձ գցեցին գետին, հետո շղթաները կապեցին, հետո ավտոյի մեջ չթողեցին, որ նստեի, գցեցին մեքենայի հատակին։ Անգամ շներին այդ ձևի չեն մոտենում։ Սրանք բաշիբոզուկներ են»,– ասաց նա։

Նախորդ գրառումը

«Թրամփի ուղու» իրականացումը լուրջ կասկածներ է հարուցում. ռուս քաղաքական գործիչ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով 

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026
Նորություններ

Արդեն պարզ է՝ դատավորը Գագիկ Ծառուկյանի գործով ինչ որոշում պիտի կայացնի. Արեգնազ Մանուկյան

07/07/2026
Նորություններ

Չեմ հիշում որևէ գործ, որն այս կարգի մտացածին լինի. ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի մեծ սիրարահարի անձնական վերաբերմունքի հետ. Տոնոյան

07/07/2026
Նորություններ

Քննարկումներ են սկսվելու 2027-ին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ. նախարար

30/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով 

Լրահոս

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական