Մենք գալիս ենք, Բյուրականում նստում ենք ու լացում ենք Արևմտյան Հայաստանը ու չենք նկատում, որ Բյուրականը Հայաստան է. «ՀանդԱրտ» Մշակութային այգի կոչվող կազմակերպության «Ցանկապատ» ներկայացումը դիտելուց հետո սետղծագործական խմբի ու հանդիսատեսի առջև ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դերասան, «Ցանկապատ» ներկայացման բեմադրիչ Տիգրան Գյուլումյանն էլ արձագանքեց՝ մենք էս ունենք ու աչքներս տնկել ենք էն Հայաստանին, էն Հայաստանին, էն Հայաստանին, որը չկա։
Դեռ 2018 թվականի մայիսի 25-ին Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքեց մշակույթի գործիչներին (Տիգրան Մանսուրյանը ևս ներկա էր) ու հայտարարեց. «Մեր երկրում շատ հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները նույնիսկ նշանավոր մշակութային իրադարձությունների, խոսում է ճգնաժամի մասին: Կառավարության դերակատարումը տեսնում ենք ոչ թե մշակութային բովանդակության մեջ խառնվելը, որոշելը, թե մշակութային գործիչն ինչով պետք է զբաղվի և ինչպե՞ս, այլ մեր մեծագույն խնդիրն ենք համարում ՀՀ քաղաքացիների մշտական հաղորդակցությունը մշակույթի և մշակութային կյանքի ապահովումը»։
Դրանից հետո աղետներն անպակաս եղան մեր գլխից, ու այդ ընթացքում մշակույթի, գիտության հազվագյուտ գործիչներ իրենց ձայնը բարձրացրին, ընդվզացին, քննադատացին նրա վարած քաղաքականությունը։ Դրանից հետո թատրոններ փակվեցին, ու չեղավ համընդհանուր, միասնական բողոք։
Մշակույթի, գիտության գործիչների 99 տոկոսն իր աջը քաշած, վախվորած «ստեղծագործում է», որովհետև «քաղաքականությանմբ չի զբողվում», չի ուզում վատամնարդ դուրս գալ։
Հետևանքը՝ այսօրվա «Ցանկապատին» Փաշինյանի սահմանած մտքի, ասելիքի արտահայտման «ցանկապատերն են»։ Այսինքն՝ ի՞նչ ստեղծագործական ազատություն, ի՜նչ մտքի ազատականություն, ցանկապատ դրեք ձեր լեզվի, մտքի ու երազանքների վրա։ Սա է մերօրյա գրաքննություն կոչվածը, որը բացահայտ մտնում է նաև թատրոն։ Դպրոցներ արդեն մտել է՝ դասագրքերի տեսքով (խմբագրված, ընտրովի պատմություն ու գրականություն),թատրոններ փակվեցին, բայց եղածներում էլ խաղացանկը վերահսկվելու է. սա անխուսափելի է։ Այն, ինչը չհամապատասխանի «իրական Հայաստան» կոչվող «գաղափարական» թյուրիմացությանը, բեմ չի բարձրանալու։




