Արցախում, մեր գյուղի մարդկանց ասել են՝ դուրս ենք գալիս հիմա, բայց էլի վերադառնալու ենք, որովհետև մինչև հունվար մնալու ենք։ Հունվարից նոր դուրս ենք գալու։ Մարդիկ իրենց հագի շորերով են դուրս եկել Թաղավարդից, ոչ մի բան չեն հասցրել վերցնել։ Տղաներին զինաթափել են, 5 լիտր բենզին տվել։ Ով ոնց կարողացել, դուրս է եկել Արցախից. պատմում է Արցախից բռնի տեղահանված Նունե Մկրտչյանը։
նա 16 հոգանոց ընտանիքով 2 սենյականոցում ապրում է Հրազդանում։ Շնորհակալ է տանտիրոջը, որ տան գինը չի թանկացրել, շնորհակալ է հրազդանցիներին, որ լավ են վերաբերվում արցախցիներին։ Բայց այս ընթացքում իր բարեկամների համար տներ է փնտրել. նախկին 200 հազարանոց տան վարձը դարձրել են 400 հազար, այն էլ՝ մարզերում։
Նունեն պատմեց, որ իր ընտանիքում զոհված զինվորի մայրեր կան, որոնք նպաստ չեն ստացել։ Ֆինանսական մյուս աջակցությունների հերթն էլ չի հասել իրենց։
Մանրամասները՝ տեսանյութում.