Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր չցանկացավ  մեկնաբանել Կիրիլ պատրիարքի խորհրդականի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը հիշեցրել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրավաբանորեն անջատ է պետությունից, և  հայ ժողովուրդը դրան վերաբերվում է «մեծ հարգանքով»։ Հոգևորականի խոսքով՝դա վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տալիս եկեղեցին իր հայեցողությամբ բարեփոխելու։

Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝  Փաշինյանը պատարագին մասնակցել է որպես մասնավոր անձ։

 Հարցին՝ արդյոք նա Պատրիարք Կիրիլի խորհրդականի խոսքերը գնահատում է որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին, Գալյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել օտարերկրյա գործիչների հայտարարությունները։

ՀՀ արդարադատության նախարարը միաժամանակ կտրականապես անընդունելի համարեց անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը՝ հիշեցնելով, որ որոշակի ծառայություններ իրավունք ունեն նկարահանել անձնական բնույթի տեսանյութեր՝ զուտ օպերատիվ նպատակներով։

«Կարող եմ միայն ասել՝ երևույթն անընդունելի է։ Ցանկացած միջամտություն անձնական կյանքին՝ մանավանդ եթե ուղեկցվում է անձնական բնույթի տեղեկատվության հրապարակմամբ, անընդունելի է և քրեորեն պատժելի։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ պետք է քրեական գործ հարուցել։ Եթե տեսանյութը ֆեյք չէ, ապա քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն, և քրեական գործ կհարուցվի», -ասաց նա։

Անդրադառնալով գաղտնալսումների թեմային՝ Գալյանը նկատեց՝ դրանց իրականացման իրավունքն ունեն կոնկրետ ծառայություններ՝ կոնկրետ նպատակներով, ընդ որում՝ դատարանի թույլտվությամբ։

«Տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը պետք է ստանա համապատասխան արձագանք, և նրանք, ովքեր ապօրինաբար են օգտագործել և հրապարակել այն, պետք է պատժվեն», – ասաց նախարարը։

Լրագրողների այն դիտարկմանը, որ նմանատիպ հրապարակումներ առաջինն սկսել է անել Նիկոլ Փաշինյանը՝ հանրությանը իբրև թե տեղեկացնելով որոշ բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մասին, և եթե չլինեին այդ հրապարակումները, չէր լինի նաև տեսանյութը, նախարարը պատասխանեց՝ հնարավոր է, հնարավոր է՝ ոչ։ 

Նրա խոսքով՝ վարչապետի հիմնական միտքն այն էր, որ եկեղեցական պաշտոնյաները չպետք է հրաժարվեն իրենց առաքելությունից և զբաղվեն քաղաքականությամբ, և անընդունելի է, որ եկեղեցին ունենա կեղծ դիրքորոշումներով ծառայողներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

Հաջորդ գրառումը

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայելու արգելք

20/11/2025
Տեսադարան

12 տարեկան քրոջը գետը տարավ. գերդաստանից միայն ինքը փրկվեց. շատախցու հուշագրությունը

20/11/2025
Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Հաջորդ գրառումը

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական